ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, սպառնում, որ եթե խնդիրները հանրայնացվեն, և միջազգային հանրությունը կոշտ արձագանքի այդ ապօրինություններին, դա կվնասի բանակցություններին. Ս. Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Եվրոպական միությունը հստակ տեղեկություն ունի 57 գերիների մասով, որոնք բոլորն էլ հաստատված դեպքեր են: Լայն խնդրով դեռ հանդես չի գալիս հայտարարությամբ, որովհետև, վստահ եմ՝ որոշակի տեղեկատվության պակաս ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հայտարարությանը, որով վերջինս Ադրբեջանին կոչ էր անում անհապաղ վերադարձնել 57 հայ գերիներին, և հարցին՝ ինչո՞ւ է ԵՄ-ն միայն այդ թիվը նշում:

«62 անձ է գերեվարվել նույն հանգամանքներում, որոնցից 5-ն են վերադարձվել: Ես չէի տարանջատի Հին Թաղերից գերեվարված 2 զինծառայողին, հետպատերազմյան ժամանակաշրջանում Հադրութում եղել է 64 անձի գերեվարում: Բայց, եթե զուտ տեղանքով է պայմանավորված, 62 գերիներն են, որ ունեն կարգավիճակի նույնականություն, ուստի նաև հայրենադարձության առումով պետք է միասնական մոտեցում որդեգրվեր: ԵՄ-ի կոչն ուղղված է հավասարության և կարգավիճակի միասնականության ապահովմանը»,- պարզաբանեց Սահակյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՄ-ն ինչո՞ւ տեղեկության պակաս ունի, արդյո՞ք թերացումներ կան պետության կողմից, Սահակյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մյուս գերեվարումների դեպքերը տարբերվող են, անհատական փաստերի ուսումնասիրություն են պահանջում, քանի որ վիճելիությունը կարող է ավելի մեծ լինել: Նախ՝ ԵՄ-ի հետ տարվող աշխատանքը ոչ այնքան ինտենսիվ կարող է լինել, մյուս կողմից ԵՄ-ի կադրային ապահովվածությունը նշանակություն ունի, արդյունքում այդ դեպքերն այնքան էլ ակնհայտ և պարզ չեն ԵՄ-ի համար, որ կարողանա հենց այս էտապում հայտարարություն կատարել»:

Նա ընդգծեց՝ հավասարապես բոլոր շահագրգիռ կառույցների կողմից պետք է հետևողական, դիվանագիտական, քաղաքական աշխատանք կատարվի, բայց, իր խոսքով, որոշակի նրբերանգներ կան:

«Եթե գործընթացում դերակատարներ կան, որոնք արդյունքներ են ապահովել, նոր սուբյեկտների ներգրավումը կարող է բարդացնել իրավիճակը և խճճել, ուստի, այստեղ բազմակի դերակատարումներ ցանկալի չեն, բայց եթե որոշ դերակատարներ ձախողում են, կարծում եմ՝ նոր գործընկերութան միջոցով խնդիրը լուծելու հնարավորությունը պետք է բաց պահել: Հարցը գտնվում է միջազգային իրավունքի տիրույթում: Այն կարող են ապահովել միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ, պետություններ, միջազգային կազմակերպություններ: Այսինքն՝ գործընկերության արենան շատ լայն է, բայց պետք է հաշվի առնել ներգրավված սուբյեկտների, պետությունների խնդիրները և նոր դերակատարների միջոցով չբարդացնել իրավիճակը»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի հարցին, սակայն դրա համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայությանը՝ Սահակյանը նկատեց՝ դա խնդիրներ է առաջ բերել, բայց  իրավական, դիվանագիտական ու քաղաքական աշխատանքի միջոցով փորձ է արվում փակել այդ բացը, ինչը գործընթացը դարձնում է ժամանակատար:

«Մենք ժամանակային գործոնով պարտվում ենք, ինչը առանձին դեպքերում արժենում է մարդկային կյանքեր: Մենք արդեն իսկ ունենք արձանագրված դեպքեր, երբ գերեվարված անձինք գնդակահարվել են: Ոչ արագ գործելն անհետևանք չի մնում և կարող է ճակատագրական լինել»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե պատերազմի դադարեցումից ամիսներ անց էլ գերիների թվեր են հայտարարվում, Սահակյանն արձագանքեց՝ թվերի բացահայտումը չի կարող վնասել գործընթացին, ընդհակառակը՝ կարող է աջակցել, նաև՝ այդ թվերին տիրապետում է նաև Ադրբեջանը:

«Մեր լռությունը որևէ կերպ չի կարող ազդել գործընթացի վրա: Լռելը նաև հնարավորություն չի տալիս միջազգային հանրությանը պատշաճ արձագանքել ու հասկանալ խնդրի լրջությունը, ծավալները, և եթե մենք միջազգային գործընկերներից ակնկալում ենք աջակցություն, ուրեմն՝ պարտավոր ենք նաև տեղեկատվություն տրամադրել և դրա հիման վրա ճնշում գործադրել: Այլ հարց է, որ այս գործընթացում կա զգայուն տեղեկատվություն, և որոշ մանրամասներ այս պահին պետք է մնան կոնֆիդենցիալ: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը կարող են նպաստել գործընթացի արդյունավետությանը»,-ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից այդ թվերը չհրապարակելուն, Սահակյանը նշեց, թե երկու պատճառ է տեսնում:

«Առաջինն այն է, որ իսկապես ճշգրիտ ցուցակ կազմելը բավականին բարդ խնդիր է, և տեղեկատվությունն անընդմեջ պետք է ստուգման ենթակա լինի, և, միգուցե, մտահոգություններից մեկն այն է, որ եթե լինեն անճշտություններ, դա դժգոհությունների առիթ կհանդիսանա: Հաջորդիվ՝ ես համոզմունք ունեմ, որ ադրբեջանական կողմը ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա և սպառնում, որ եթե որոշ խնդիրներ հանրայնացվեն, եթե միջազգային հանրությունը կոշտ արձագանքի ադրբեջանական ապօրինություններին՝ խնդրի բարձրաձայնման արդյունքում, դա կվնասի բանակցությունների գործընթացին, ուստի համարում եմ, որ ՀՀ իշխանությունները կատարում են ադրբեջանական իշխանությունների պահանջը՝ ադրբեջանահաճո դրվածք են ցուցաբերում: Քանի որ ինքնուրույն ուժ չեն ներկայացնում բանակցություններում, այս պայմաններում անընդհատ ենթարկվում են ազդեցությունների, և ստիպված են պահանջներն ի կատար ածել»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular