ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջնական պատկերը հնարավոր կլինի ստանալ միայն պատվաստումներից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում COVID-19-ի թվերը նվազում են և կարծես` համավարակը դադարում է վտանգ ներկայացնել։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ պարզելու համար, թե Հայաստանում և աշխարհում ի՞նչ փուլում է գտնվում համավարակը։

- Պարոն Զաքարյան, Հայաստանում կորոնավիրուսի համավարակը կարծես՝ դադարում է վտանգ ներկայացնել։ Ի՞նչ իրավիճակ է, կարո՞ղ ենք ասել, որ վտանգն անցել է։

— Չենք կարող ասել, որ վտանգը անցել է, քանի որ, եթե բնակչության մի մասը դեռևս վարակված չէ և չկա պատվաստում և մեծ մասը պատվաստված չէ ապա վտանգ միշտ էլ կա։ Թվերի նվազումը գլոբալ տենդենց է և կարող է պայմանավորված լինել հակահամաճարակային  գործողություններով, ինչը մեր դեպքում չեմ կարծում, որ այդքան  ճիշտ է, քանի որ առանձնապես նոր հակահամաճարակային գործողություններ  մի քանի ամսվա համեմատ չկա։ Բացի դրանից՝ թվերը կարող են նվազել նաև բնական ճանապարհով։ Սովորաբար վիրուսից բռնուկումները պիկային է՝ այսինքն գալիս հասնում է պիկի, հետո աստիճանաբար նվազում է, իսկ որոշ ժամանակ հետո կրկին սկսում է աճել։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդպես է, քանի որ տարբեր երկրներում նվազում կա և նորից կարող է թվերը աճել։ Ինչը բնական է և այս ամենը կսկսի հստակ նվազել, ձգտել մինիմումի կամ դառնալ զրո, երբ որ կլինի պատվաստանյութ և բնակչության զգալի մասը պատվաստում կստանա և պաշտպանված կլինի։ Բնականաբար, երբ որ մարդիկ պաշտպանված լինեն վիրուսը այլևս չի կարող այսքան տարածվել և դեպքերի քանակը կնվազի։

Դուք նշեցիք, որ կան երկրներ, որտեղ հստակ նվազել են թվերը,  սակայն մի շարք  երկրներում դարձյալ բռնկումներ կան, և լոքդաուններ են հայտարարվում։ Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում այդ իրավիճակը։

— Դուք արդեն նշեցիք, թե ինչ իրավիճակ է և կան երկրներ, որ, այո, լոքդաուն են անում, որովհետև թվերը աճում են։ Երկրներ կան, որ թվերը նվազում են հետևաբար լոքդաունը ամբողջությամբ հանում են կամ թուլացնում են։ Իրավիճակը դինամիկ է՝ որոշ  երկրներում կաճեն թվերը, որոշներում՝ կնվազեն և վերջնական պատկերը հնարավոր կլինի ստանալ միայն պատվաստումներից հետո։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular