ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ և ինչպե՞ս կարող է մուտք գործել Վրաստան․ երկիրն իր պայմաններն է դրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի իշխանություններն առայժմ պատրաստ չեն բացել ցամաքային սահմանները։ Փետրվարի 1-ից օտարերկրացիները կկարողանան երկիր մտնել բացառապես օդային ճանապարհով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ վրացական կողմը հույս ունի մոտ ժամանակներում բացել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը, եթե կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը թույլ տա։

«Խոսքը ոչ թե փետրվարի 1-ից ընդհանուր բացման, այլ միայն երկիր հյուրերի ժամանման մասին է՝ բացառապես օդային ճանապարհով։ Առայժմ ցամաքային սահմանները մեծ ռիսկ են ներկայացնում(կորոնավիրուսի տարածման, – խմբ.), մենք իրավիճակը դիտարկման ռեժիմում ենք թողնում»,-հայտարարել է Տուրնավան։

Նրա խոսքով՝ հիմա պետք չէ սպասել, որ փետրվարի 1-ից զբոսաշրջիկները զանգվածաբար կժամանեն երկիր, քանի որ աշխարհում համաճարակաբանական իրավիճակն անկայուն է։

«Ցանկացած պատվաստման ամբողջական կուրս անցնելու (որը ենթադրում է երկու ամբողջական դեղաչափ) և սահմանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել երկիր՝ առանց պայմանների»,-հայտարարել է Տուրնավան։

Միաժամանակ անձամբ Նաթիա Տուրնավան կոչ է արել այն բոլոր ավիաընկերություններին, որոնք փետրվարի 1—ից չվերթեր կունենան Վրաստան, ստուգել կորոնովիրուսի դեմ պատվաստման փաստաթղթերը։

«Ավիաընկերություններին կոչ եմ անում ինքնաթիռ չթողնել այն արտասահամանցիներին, որոնք իրենց մոտ բացասական արդյունքներով` վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստի տեղեկանք կամ COVID-19-ի դեմ պատվաստումը հաստատող փաստաթուղթ չեն ունենա»,-հայտարարել է Տուրնավան։

Նրա խոսքով՝ նման որոշումը հնարավորություն կտա հաջորդ շաբաթվանից ակտիվորեն սկսել տուրօպերատորների և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումները երկրում զբոսաշրջության վերսկսման ուղին քննարկելու համար:

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտի վերջին դադարեցրել Էր ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, իսկ մարտի կեսերին փակել էր ցամաքային սահմանները: Անցյալ շաբաթ Վրաստանի իշխանությունները, ելնելով համաճարակային իրավիճակից, որոշել էին փետրվարի 1-ից հանել կանոնավոր չվերթերի արգելքը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular