ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` թթու կաղամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ միայն Ռուսաստանն է պնդում, որ ինքն է թթու դրած կաղամբի հայրենիք, այլ շատերը: Հայտնի է, որ թթու կաղամբով դեռ մ.թ.ա. 3-րդ դարում կերակրել են Չինական մեծ պարիսպը կառուցող բանվորներին: Իսկ Կորեայում ձեզ կասեն, որ կորեական թթու կաղամբը՝ քիմչին, հայտնի է ամբողջ աշխարհում: Գերմանացիներն ու ավստրիացիները ձեզ կպատմեն այն ավանդական ուտեստի մասին, որը կոչվում է շակրուտ, որը թթու կաղամբն է է խոզի տոտիկներով: Ռումինիան ևս ունի իր ազգային կերակուրը թթու կաղամբով՝ սարմալան, որը իրենից ներկայացնում է թթու կաղամբով կոլոլակներ։ Դե իսկ ով չի լսել լեհական ավանդական բիգոսների մասին, որը թթու կաղամբով մսի տարբեր տեսակների համադրություն է: Բայց, հավանաբար, աշխարհում ոչ ոք այնքան թթու կաղամբ չի օգտագործում, որքան ռուսները: Եվ աշխարհում ոչ ոք  չունի թթու կաղամբով նման քանակի բազմազան այնպիսի ուտեստներ, որքան Ռուսաստանն ունի: Այնպես է ստացվել, որ Ռուսաստանում ոչ մի ձմեռային տոնական սեղան չի լինում առանց թթու կաղամբի: Կաղամբը միշտ էլ Ռուսաստանում հավաքվում էր հսկայական քանակությամբ: Սովորաբար բերքահավաքը սկսում էին Սերգիևի օրը, որը նույնիսկ կոչվում է Սերգեյ Կապուստնիկի օր (ռուսերենում կաղամբը капуста-ն է):

Հնում թթու կաղամբ պատրաստելու համար մարդիկ աշխատել են ամբողջ ընտանիքով, քանի որ անհրաժեշտ է եղել նախապատրաստել փայտե տակառները և առանձնացնել կաղամբը կոճղերից և փչացած տերևներից: Դրանից հետո կաղամբը մանրացրել են և տրորել աղով: Նշենք, որ կաղամբը թթու է դրվել տարբեր ձևերով՝ ամբողջական գլուխներով, կիսած կամ քառորդ գլուխներով, շերտերով կամ  մանր կտրատած: Բացի այդ թթվին ավելացվել են գազար, լոռամիրգ, ճակնդեղ և անգամ սալոր: Այնուամենայնիվ ամենատարօրինակը այն է, որ չինացիներն առաջինն են թթվեցրել կաղամբը: Թթու կաղամբի մասին առաջին գրավոր հիշատակություններ առկա են Չինական Մեծ պատի կառուցման տարեգրություններում:

Հավանաբար շնորհիվ այն բանի, որ չինացիները սիրում են ավելի շատ աշխատել, քան խմել (ռուսների մոտ դա հակառակն է) նրանք կաղամբը թթու են դրել բրնձի գինու մեջ: Այնուամենայնիվ, չինացիները թթու են դրել ոչ թե սպիտակ կաղամբը, այլ իրենց  տեղական  պակ-չոյ և պեկինյան տեսակների կաղամբը: Պատմաբանները պնդում են, որ կաղամբը Ռուսաստանում չի եղել մինչև 9-րդ դարը, քանի դեռ հույները չեն մոլորվել և Սևծովյան տարածաշրջան իրենց նավերով բերել մշակովի կաղամբը: Քանի որ անհիշելի ժամանակներից Ռուսաստանում ուտելու բան քիչ է եղել, կաղամբը շատ օգտակար և հեշտ աճեցվող բանջարեղեն է դարձել:

Կաղամբը սկսել են ոչ միայն ուտել, այլ նաև նրանով բուժել բոլոր հիվանդությունները՝ սկսած գլխացավերից մինչև թութք: Բուժման ձևը բոլոր դեպքերում նույնն է եղել՝ պարզապես ցավող տեղը դնել կաղամբի տերևը ...: Այնուամենայնիվ ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե ով է առաջինը սկսել կաղամբը թթու դնել Ռուսաստանում: Բայց դա փայլուն լուծում է եղել այդ ժամանակների համար: Նման կերպ կաղամբը չի փչացել, և այն հնարավոր է դարձել օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, և դա շատ օգտակար է եղել հին Ռուսաստանի ծանր պայմաններում: Բանն այն է, որ եթե այդ տարի կաղամբի բերքը հաջող է եղել գյուղերում, ապա դա  երաշխավորել է, որ երկար ու ձիգ ձմռան ընթացքում մարդիկ չեն տառապի ցինգայից՝ Ց-ավիտամինոզից։

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular