ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե երկրի ղեկավարի մտահղացման մեջ եղել է Շուշին դժգույն քաղաք, Շուշին «ադրբեջանական» է, ապա դա կյանքի է կոչվել. Մովսես Հակոբյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է, որ զենքի գնման, զարգացման պլանը չեն փոխել, պարզվում է՝ մեր կազմած պլանը առկա է, ինձ թվում էր՝ պետք է դա փոխեին, քանի որ նոր ղեկավարություն է եկել: Այս մասին 24 news.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Պլանը հին պլան է, եթե ես լինեի, կփոխեի, դա վատ է, որ փոփոխություն չի կատարվել և ավելի վատ է, որ այն պլանը, որը կար, չի կատարվել»,-ասաց նա և նշեց, որ պատերազմում շատ կարևոր է զորքի պատրաստվածությունը, մարտավարությունը:

Նա նշեց, որ կարծում է, որ պատերազմում մենք կորցրել ենք կառավարումը, և դեռ պետք է պարզել, թե զուգահեռ ղեկավարման ինչ օղակներ են եղել, ինչի մասին բոլորը ոգևորված պատմում են` չհասկանալով, որ դա վտանգավոր է: «Ով էր Սամվել Բաբայանը, որ ինձ խնդիր էր առաջադրում, ղեկավարման օղակի ո՞ր էլեմենտն է նա: Ինձ կարող է պաշտպանության նախարարը, վարչապետը առաջադրել, բայց ոչ Բաբայանը»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ հրամանատարության կազմում դասալքության մեկ-երկու դեպք գիտի, որը որոշիչ չպետք է լինի: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նա թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ, Մովսես Հակոբյանն ասաց. «Եթե պատասխանատուն ես եմ և իմ ղեկավարած կառույցը տարել եմ ավելի ցավալի պարտության, ապա նաև մեղավորն եմ ես: Հրամանատարն է պատասխանատվություն կրում տրված հրամանի կատարման համար, եթե երկրում հայտարարել ես պատերազմական դրություն, օրենքը պահանջում է, որ միայն Դուք եք պատասխանատու այդ հրամանի չկատարման համար: Այսինքն` պատերազմում պարտվելու համար պատասխանատու է միայն ու միայն այն անձը, որը հայտարարել է պատերազմական դրություն»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ այս պատերազմում գնացինք հակառակորդի կայացրած որոշումներին դիմակայելու ճանապարհով, և մեր որոշումները չկային, լուրջ վերախմբավորումներ տեղի չունեցան, դրանք տեղի ունեցան բավականին անկազմակերպ, որը բերեց նաև կառավարման համակարգի կորստին:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Շուշիի վերաբերյալ հայտարարությանը, Մովսես Հակոբյանն ասաց, որ դրան կանդրադառնա զինվորականի տեսակետից: «Զինվորականը իր մեջ մտահղացում է  ձևավորում մինչև որոշումը կայացնելը, եթե երկրի ղեկավարի մտահղացման մեջ եղել է Շուշին դժգույն  քաղաք, ոչ ծաղկուն քաղաք, եթե եղել է, որ Շուշին «ադրբեջանական» է, ապա դա կյանքի է կոչվել: Իսկ ինձ համար աշխարհի ամենալավ տեղն է եղել Շուշին և պլանավորել էի, որ թոշակի անցնելուց հետո այնտեղ ապրեմ»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular