ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիան հո պոզով, պոչով բեջուռա կենդանի չէ՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սերժին մերժելու հիմնական պատճառներից էր այն, որ իբր պետական ապարատը թաղված է կոռուպցիայի, հովանավորչության մեջ, ամենուր ԽԾԲ կապն է աշխատում, պետական տենդերները պաշտոնյաների բարեկամներն են միայն շահում և այլն: Շատ դեպքերում դա այդպես էր: Բայց ի՞նչ պատկեր է հեղափոխությունից /ավելի ճիշտ իշխանափոխությունից/ հետո: Նույն պատկերն է, ոչ մի տարբերություն: Մի քանի դրվագ:

Մի շարք նախարարների անուններ հաճախ կապվում են կոռուպցիոն դրսևորումների հետ: Օրինակ՝ Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի, նախկին նախարար Արսեն Թորոսյանի, Ռուստամ Բադասյանի: Հայտնի է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Հարց է առաջանում՝ սա պատահականությո՞ւն է, եթե այո, ապա ինչո՞ւ նման պատահականություններ չեն լինում այնպիսի գործարարների հետ, որոնք ոչ մի թելով կապված չեն այս կամ այն նախարարի հետ: Արդյո՞ք սա կոռուպցիայի դրսեւորում չէ, ի՞նչ երաշխիք կա, որ դառնալով նախարար՝ տիկին Ավանեսյանը չի շարունակի նույն՝ անձնական շահերի սպասարկման գործընթացը:

Արձանագրենք, որ նման մեղադրանքներ կային նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասով. նշվում է, թե վերջինս իր տիկնոջ ենթակայությամբ գործող ՄԻԲՍ բժշկական կենտրոնին հատկացվող պետպատվերը 2019-ին 25 մլն դրամից դարձրել է 57 մլն դրամ: Արդյո՞ք Արսեն Թորոսյանի այս պահվածքը կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում չէ: Նման է, ողջամիտ կասկած կարող է ունենալ յուրաքանչյուրը:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ապա նախարար նշանակվելու օրվանից, ըստ տարբեր լուրերի, իր ընկերներին ու հարազատներին պատասխանատու պաշտոնների է նշանակում: Սա էլ համակարգային կոռուպցիայի այլ դրսևորում է: Հետաքրքիր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը այս կոռուպցիոն դրսևորումներին: Ժողովրդին վարչապետի աշխատակազմից տվել են հետեւյալ պատասխանը.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, և եթե որևէ քաղաքացու կամ զանգվածային լրատվության միջոցի հայտնի են կոռուպցիոն դրսևորումների մասին փաստեր, ապա հորդորում ենք դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն առանձնապես կարևորում է նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեությունն ու աջակցությունը»:

Պատասխանը նման էր Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանի և լրագրողի միջև բանավեճին, որտեղ Փաշինյանն ասում էր թղթի վրա գրի, թե ես ասել եմ, որ Շուշին ադրբեջանական է, ու ես ուղիղ եթերով կպատասխանեմ հարցին: Կարող էր չէ՞ վարչապետն ընդամենը ասեր, որ Շուշին հայկական է ու հարցը կփակվեր, բայց ոչ՝ նա ուղիղ հարցին, թե Շուշին համարում է հայկական, թե ոչ, չի պատասխանում: Հիմա նրա աշխատակազմը նույնատիպ պատասխան է տալիս, թե բա եթե փաստ ունեք դիմեք իրավապահներին: Մամուլի հրապարակումները փաստ չեն, ի՞նչ են: Հետաքրքիր է՝ ընդդիմադիր Փաշինյանն ի՞նչ կասեր այս դեպքում՝ երևի վերնագրում գրվածը:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular