ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը մտադիր է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել «Հանրային» Հ/Ը տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, սակայն դրան դեմ են համալսարանականները. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Այսօր Երևանի պե­տական համալսարանում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագա­հի ընտրությունն է: Հիշեցնենք, որ դեկտեմբե­րի սկզբին ԵՊՀ հոգա­բարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական տվեց: Այս հրա­ժարականին երկու բա­ցատրություն են տալիս, մեկը՝ որ Արցախյան պատերազմի և պարտության դեմ արված բողոքի քայլն էր, մյուսը՝ դատարանը որոշում էր կայացրել, որ նա իրավունք չուներ ընտրվել Հոգաբարձուների խորհրդի նախագահ, և նա որոշման կիրառումից առաջ ընկավ՝ հրաժարական տալով։

Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղե­կավար Վարագ Սիսեռյանին, որը ևս հրաժարական էր տվել, Հոգաբարձուների խորհրդում փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանին՝ ԿԳՄՍ նա­խարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօ­րեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգա­բարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին՝ Հայաստա­նի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով, ով menu. am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախա­րար Վահան Քերոբյանի եղբայրն է:

Այսպիսով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալրված էր, մնում էր, որ նախա­գահ ընտրեն, ապա և՝ ԵՊՀ ռեկտոր: Լուրեր էին շրջանառվում, թե իշխա­նությունը մտադիր է Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Հովհաննես Մովսիսյանին, սակայն դրան դեմ են համալսարանականները, և իշխանությունն այժմ խաղադրույք է կատարել Ավետիք Քերոբյանի վրա, սակայն համալսարա­նականները հակված են հենց իրենցից ընտրել նախագահ, հոգնել են դրսից եկած, բուհի հետ կապ չունեցող մարդկանցից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular