ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ նախարարի հետ ինչ կոռուպցիոն գործարքներ են կապված. ինչպես է արձագանքում վարչապետը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարության անդամների անունները բազմիցս են կապվում կոռուպցիոն դրսեւորումների հետ: Օրինակ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի եւ նրա ամուսնու բիզնես շահերի եւ կապերի մասին հրապարակումներ բազմիցս են եղել։

Մասնավորապես, հայտնի է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։

209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 19-ին հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ եւ մի քանի փաստ ներկայացրել Ավանեսյանի, նախկին նախարար Արսեն Թորոսյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին՝ փորձելով հասկանալ, թե արդյոք վարչապետն այս փաստերը համարում է կոռուպցիա եւ ինչպես է վերաբերվում դրանց:

Ներկայացնելով Անահիտ Ավանեսյանի մասով առկա փաստերը՝ փորձել էինք հասկանալ.

«1. Արդյոք սա կոռուպցիայի դրսեւորում չէ՞, ի՞նչ երաշխիք կա, որ դառնալով նախարար՝ տիկին Ավանեսյանը չի շարունակի նույն՝ անձնական շահերի սպասարկման գործընթացը:

2.. Ինչպե՞ս եք վերաբերվում հովանավորչության կոնկրետ դրսեւորմանը»:
Նկատենք՝ նույնաբովանդակ մեղադրանքներ կային նաեւ նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասով. նշվում է, թե վերջինս իր տիկնոջ ենթակայությամբ գործող ՄԻԲՍ բժշկական կենտրոնին հատկացվող պետպատվերը 2019-ին 25 մլն դրամից դարձրել է 57 մլն դրամ: Այդ պատճառով փորձել ենք ճշտել.

«1. Արդյոք Արսեն Թորոսյանի այս պահվածքը կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում չէ՞:

2. Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ քայլը»:
Հարց էինք ուղղել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ առկա լուրերի մասին, թե նա նախարար նշանակվելու օրվանից իր ընկերներին ու հարազատներին պատասխանատու պաշտոնների է նշանակել, եւ հետաքրքրվել՝ արդյոք սրանք կոռուպցիայի կոնկրետ դրսեւորումներ չեն:

Եվ, ահա, համադրելով փաստերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ պարզելու, թե նա ինչպես է արձագանքում այս կոռուպցիոն դրսեւորումներին այն դեպքում, երբ անընդմեջ բարձրաձայնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Եվ, ահա, մեր հարցումից օրեր անց վարչապետի աշխատակազմից ստանում ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, եւ եթե որեւէ քաղաքացու կամ զանգվածային լրատվության միջոցի հայտնի են կոռուպցիոն դրսեւորումների մասին փաստեր, ապա հորդորում ենք դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն առանձնապես կարեւորում է նաեւ զանգվածային լրատվության միջոցների գործունեությունն ու աջակցությունը»:

Սակայն նկատենք՝ լրատվամիջոցների կողմից բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք իրավապահները կարող են համարել քննության առիթ եւ սկսել ուսումնասիրություններ։ Այնպես որ, հերթն արդեն իրավապահ մարմիններինն է:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular