ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ տունն այսօր թուրքից 30 մետր է հեռու, իմ 7 տարեկան աղջիկ երեխան ամեն օր թուրքի է տեսնում. պատերազմի մասնակից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես Ղարաբաղից եկել, նայում եմ ձեզ, փոշմանում եմ, որ Նիկոլի հրամանը չեմ արել, տարածքները չեմ տվել. մենք 46 հոգով կարողացանք Քարվաճառի տարածքը պահել, չտալ, մինչև այսօր իրենց հրամանը չենք անում, դիրքերից չենք իջնում, ու այս մարդիկ դեռ այստեղ նստած են: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Դատախազության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով ակցիայի ընթացքում հայտարարեց պատերազմի մասնակիցը՝ ընդգծելով քաղաքացիների անվճռականությունը իշխանություններին հեռացնելու առումով:

Մինչ նրա ելույթը «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը հայտարարեց, թե Արցախի Չարեքթար գյուղը չի հանձնվել հենց այս արցախցու շնորհիվ, քանի որ նա կանգնել է ու ասել, որ դա իր գյուղն է, և այնտեղից մի քայլ չի նահանջելու:

«46 հոգի Դադիվանքի գլխից սկսած պահել ենք ու չենք ենթարկվում էս մարդկանց հրամաններին, որովհետև դա իմ օջախն է, ես այսօր իմ օջախի դերքերը թողել եմ, եկել եմ ձեզ ասելու՝ օգնեք մեզ մինչև վերջ մնալ: Եթե այսպես պասիվ եք մնալու, սրանք գնալու են ընտրությունների էլ, Վարդենիսն էլ են տալու, վաղը Մարտունին էլ են տալու: Ես իմ բոլոր մարտական ընկերներին կոչ եմ անում միանալ մեզ: Ի՞նչ եք մտածում, ժողովուրդ, էսօր ինձ նման տղաները Օմարի լեռնաշղթայում 42 աստիճան սառնամանիքի մեջ կանգնած ձեզ են պահում: Ի՞նչ ենք փոխանցում մենք մեր երեխաներին՝ կորցրած տարածքներ, ավերված բանակ. կաշառակերություն չկա, զինվորն առանց կոշիկի է, դուք հասկանու՞մ եք»,-ասաց ան՝ նշելով, թե պայքարը լինելու է շարունակական:

«Ինձ նման տղաները ողջունում են ձեզ, ոնց նայում եմ՝ այսօր այստեղ այս մարդիկ են ազգի համար մտածում: Բանակի օր են անում, կառավարության 90 տոկոսը բանակից փախած է, հասկանու՞մ եք, ի՞նչ եք անում: Ես կուսակցական չեմ, իմ կուսակցությունն իմ ձեռքի զենքն է: 1990-ից ես 30 տարի պայքարում եմ այնտեղ, իմ տունն այսօր թուրքից 30 մետր է հեռու, իմ 7 տարեկան աղջիկ երեխան ամեն օր թուրքի է տեսնում: Իրենց հետ չեք կարողանալու մուտք կիսել, մտածե՛ք, ժողովուրդ: Սա լինելու է շարունակական, մինչև սրանք չգնան, ես էլ դիրքեր չեմ բարձրանալու»,-հայտարարեց նա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular