ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի գլխավոր մեսիջները՝ քաղաքական դաշտի խաղացողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը լայն ռեզոնանսի առիթ է հանդիսացել, հանրությունը քննարկում է այն հիմնական մեսիջները, որոնք շուրջ մեկ ու կես ժամանոց ասուլիսի ընթացքում փոխանցեց Քոչարյանը: Որոնք՞ են դրանք:

Նախ և առաջ Քոչարյանը ի վերջո ձևակերպեց իր քաղաքական հայտը. նա մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, անկախ նրանից՝ կմնա Փաշինյանը, թե ոչ: Միակ հարցը, թերևս, այն է, թե ինչ քաղաքական պլատֆորմով է երկրորդ նախագահը պատրաստվում իրացնել իր քաղաքական հայտը: Նա չբացառեց 17+ ի մեջ մտնող քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, ինչպես և գրել էինք օրեր առաջ՝ դա հավանական է, քանի որ այդ 17+ ի մեջ կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստակամ կլինեն Քոչարյանի հետ մեկ ֆորմատով հանդես գալ:

Երկրորդ մեսիջը վերաբերվում էր պատերազմի պայմանավորված բնույթին: Ըստ էության, Քոչարյանը ակնարկում է, որ հենց այդպես էլ եղել է , ընդ որում՝ պայմանավորվածության մաս են կազմել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունները:

Երրորդ մեսիջը՝ հարցազրույցի ընթացքում մի քանի անգամ հնչեց փող տարածքների դիմաց բանաձևը, իսկ մենք գիտենք , որ այդ բանաձևի հեղինակը բոլորիս քաջ ծանոթ Ջոն Բոլթոնն է, իսկ բանաձևը հենց այդպես էլ կոչվում էր՝ Բոլթոնի պլան և ենթադրում էր Արցախի տարածքները հանձնելու դիմաց ֆինանսական աջակցություն: Քոչարյանը, հիշատակելով բանաձևը, ընդգծում է տեղի ունեցածում արևմտյան հետքը, զուգահեռներ անցկացնելով այն ջանասիրության հետ, որով Փաշինյանը կազմաքանդում էր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները՝ թուլացնելով Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը:

Չորրորդ մեսիջը վերաբերվում էր հենց Ռուսաստանին` ակնարկելով, որ Հայաստանը ռազմավարական դաշնակցից վեր է ածվել պրոտեկտորատի՝ Քոչարյանը, ըստ էության, ակնարկում է, որ Ռուսաստանի հետ հավասարը-հավասարին խոսելու հնարավորություն Հայաստանին կարող է լավագույն կերպով ընձեռել ինքը՝ ունենալով կապեր ռուսական քաղաքական դաշտում և բարեկամական հարաբերություններ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ասվածից կարելի է եզրակացնել, որ ձևակերպելով քաղաքական հայտը` Քոչարյանը լծվելու է իր շուրջ պրո-ռուսական ուժերի համախըմբմանը և ընտրություններին հանդես է գալու հենց այդ բևեռով...

lurer.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular