ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մատաղիսի ռազմական ոստիկանության պետը պնդում է` զինվորներին չի հարկադրել սեքսուալ բնույթի գործողություններ կատարեն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

News.am-ը գրում է.

N զորամասի հենակետի պետ Բաբկեն Ղարդյանը, որը հարկադրել է ժամկետային զինծառայողներին իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել եւ դրա համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, պնդում է, որ ինքն անմեղ է, «գործը սարքված է»:

«Ես այդ ժամանակ Մատաղիսի ռազմական ոստիկանության պետն էի, շատ գործեր եմ բացահայտել, օրինակ, հենակետը սարքելու համար տրամադրվել էր 21 մլն դրամ, բայց ընդամենը 5-6 մլն դրամ էին ծախսել, մնացածը կերել էին, բացի դրանից զինվորին էին ծեծել, ուզում էի բացահայտել, բայց չթողեցին… ու էս գործը գլխիս սարքեցին: 2015թ. հունվարի վերջին կանչեցին, թե քո կամքով դիմում գրի, գնա, ես հրաժարվեցի, երկու օր անց տարբեր զորամասերից զինվորներ հաղորդում տվեցին, թե ես հարկադրել եմ իմ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարեն»,- պատմեց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած դատապարտյալը:

Ըստ մեղադրական եզրակացության` Բաբկեն Ղարդյանը տարբեր ժամանակներում ժամկետային զինծառայողներ` Գեղամ Ղազարյանի, Դավիթ Դավթյանի, Գևորգ Մարգարյանի կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները:

Բացի դրանից դասակի հրամանատար` Էդգար Արշակյանից տեղեկանալով վերջինիս և Հայկ Մարգարյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքների մասին` չի հաղորդել վերադաս հրամանատարությանը:

Բաբկեն Ղարդյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 140-րդ հոդվածի 1-ին մասով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ղարդյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման, մինչդեռ Վերաքննիչը մասնակի փոփոխեց առաջին ատյանի կայացրած որոշումը եւ վերջնական պատիժ սահմանեց 8 տարի:

«Ես նախագահին նամակ էի գրել, որից հետո իմ պատիժը խստացրին»,- նշեց դատապարտյալը:

Բաբկեն Ղարդյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular