ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում խաչվում են վեկտորներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Բաքվից Երևան ժամանեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Դրան նախորդած գիշերը Երևան էր ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը, որը ժամանել է Մոսկվայից, իսկ դրանից առաջ նա Բաքվում էր: Պետք է արձանագրենք, որ Իրանի արտգործնախարարի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտգործնախարարության պետքարտուղարի այցերը երկու տարբեր վեկտորներ են, այն իմաստով, որ Իրանի նախարարը ռեգիոնալ այց է կատարում Կովկասում, այսպես ասած, «6-ի ալյանսի» տրամաբանության շրջանակում:

Անկասկած է, որ Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարի ռեգիոնալ այցի նպատակը այլ է՝ Ֆրանսիայի դերի շրջանակում: Իսկ «6-ի ալյանսը» ենթադրում է Կովկասում, ըստ էության, Ֆրանսիայի և ԱՄՆ դերի չեզոքացում կամ նվազեցում: 6-ի ալյանսի գաղափարի հիմքում այն մտայնությունն է, որ Կովկասի հարցերը պետք է կարգավորեն ռեգիոնալ երկրները, իսկ նրանք, որոնք ռեգիոնում չեն, պետք է մնան հեռու: Այդ տեսանկյունից Զարիֆի և Լըմուանի միաժամանակ Երևանում գտնվելը ստանում է հատկանշական բնույթ:

Բանն այն է, որ ինչ ուզում է կամ պատկերացնում է Իրանը, բավականին դժվար պատկերացնելի է հայկական շահերի տեսանկյունից, քանի որ բացառապես ռեգիոնալ ձևաչափի առումով Երևանը հայտնվելու է գրեթե -1 կարգավիճակում: Իհարկե, այստեղ կա ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, կա բարեկամ Իրանը, կա ռազմավարական հարևան Վրաստանը, միայն Թուրքիան ու Ադրբեջանն են վարում թշնամական քաղաքականություն, սակայն խորքային իրողություններն այլ են:

Ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ու բարեկամ Իրանը բազմիցս, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, ցույց են տվել, որ անկարող են արդյունավետ հակազդել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ մի շարք պատճառներով: Իսկ Վրաստանի պարագայում ընդհանրապես ակնառու է, որ այդ երկրում չափազանց մեծ է թուրք-ադրբեջանական տնտեսաքաղաքական ազդեցությունը:

Ըստ այդմ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ ներգրավումը ռեգիոնալ հարցերում Հայաստանի համար ունի բալանսի կարևորագույն նշանակություն: Միևնույն ժամանակ, Երևանն, իհարկե, այդ խնդրի ուղղությամբ պետք է աշխատի ամենևին ոչ Իրանի հետ քննարկումների հաշվին: Այսինքն՝ առանց այդ էլ որոշակի հակադրություն պարունակող իրավիճակում Երևանը պետք է գտնի համադրման բանաձևերն ու հնարավորությունը: Ի վերջո, Իրանի համար էլ անկասկած թուրք-ադրբեջանական տանդեմը լուրջ խնդիր է, և այստեղ ռեգիոնալ ձևաչափի իմաստով Թեհրանը, անշուշտ, մի կողմից՝ ունի այդ խնդիրը, մյուս կողմից՝ առավել մեծ խնդիր դիտարկում է թերևս Թուրքիայի վրա Արևմուտքի ազդեցությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ համար իրանական հարցի սրությունը: Իրանը թերևս հույս ունի Անկարայի հետ աշխատանքով հեռացնել կամ սառեցնել նրան Արևմուտքից: Երևանը թերևս պետք է փորձի գտնել Իրանի ու Արևմուտքի մերձեցման ռեսուրս և հնարավորություն: Բարդ խնդիր է, սակայն այս ռեգիոնում չկան հեշտ խնդիրներ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular