ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հադրութում ԱԱԾ-ն իմ մարտական ստորաբաժանումը զինաթափեց պատերազմի ամենաթեժ պահին, և ինձ տեղափոխեցին Երևան. ինչո՞ւ (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է հասկանանք դավաճանության պատճառները, ամեն ինչ վեր հանենք, դեռ ոչինչ չի ավարտվել, նոր է սկսվում: Զինվորականն իրեն բարոյական իրավունք չի վերապահում շիրիմներին այցելելու, քանի դեռ այդ վրեժը չի լուծվել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Այվազյանը:

Դիտարկանը, թե բոլորը դավաճանների մասին են խոսում, սակայն անուններ չեն տալիս, նա արձագանքեց. «Հադրութի դեպքերով երկու քրեական գործ է հարուցվել՝ պատերազմական հանցագործությունների էպիզոդներով: Եթե օբյեկտիվ քննութուն ընթանա, գոնե մի դավաճանական դեպք բացահայտվի, կհասկանանք՝ այս ամբողջ շղթան, և թե ինչ տեղի է ունեցել»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, արդյո՞ք հողերը հանձնել է, Այվազյանն արձագանքեց. «Ես դա արդեն համարում եմ անառարկելի փաստ, և եթե ինքը ոչ մի առնչություն չունի այս ամեն ինչին, հետպատերազմյան այս ամբողջ շրջանում ինչո՞ւ չի բացահայտում՝ ինչ տեղի ունեցավ, Եռաբլուրն ինչո՞ւ այսքան լայնացավ, ո՞վ է սրա պատասխանը տալու: Միանշանակ, նա դավաճան է և պատասխան է տալու»,-ասաց նա նշելով, թե Փաշինյանը պետք է հեռանա:

«Ես միանշանակ համոզված եմ, որ Փաշինյանը ոչ միայն պետք է հեռանա, այլև պետք է ենթարկվի պատասխանատվության, և երկրի կառավարումը հրատապ կարգով պետք է անցնի ռազմական ուղղվածության: Քաղաքական գործիչները տանուլ են մեր ամբողջ պետական համակարգի գործունեությունը»,-ասաց նա՝ նշելով նաև, թե դավաճանը միայն Փաշինյանը չէ, կան խորքային պատճառներ:

«Նայեք ժողովրդի թմբիրին: Մի քանի օրից սկսվելու են ավելի մեծ զորավարժություններ, ժողովրդի ձայնը չի լսվում, ոչ ոք դրա մասին չի խոսում: Այս թմբիրից արթնանալ է պետք, և կստանանք այն բանակը, որ մեզ հիմա պետք է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե իշխանությունները նշում են, որ «նախկիններն իրենց գրպանն են գցել Արցախի հարցը», Այվազյանն արձագանքեց. «Եթե նախկինները Արցախը գցեցին իրենց գրպանը, ապա ներկաների ժամանակ Հադրութի օպերացիաների ընթացքում իմ մարտական ստորաբաժանումը ԱԱԾ ուժերով զինաթափեցին պատերազմի ամենաթեժ պահին, երբ ամենակարևոր խնդիրներն էինք կատարում և դիմագրավում էինք հակառակորդի կոնկրետ դիվերսիոն խմբերին: Ինձ զինաթափելով տեղափոխեցին Երևան: Հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնողին եմ հարցնում՝ ինչո՞ւ»,-ասաց նա:

Հարցին՝ իրենց կոնկրետ ո՞վ է հրաման տվել, որ պետք է լքեն տարածքը, նա պատասխանեց՝ ԱՀ ԱԱԾ տնօրենը՝ պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանի անմիջական ղեկավարությամբ: «Հիմնավորումն այն է եղել, որ այդ տարածքում մենք չպետք է դարանակալում իրականացնենք, որովհետև այդ տարածքում շատ թանկարժեք շինություն կար, ոը պատկանել է նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, և հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում այն միգուցե վնասվեր»,-ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ բանակը միասնական չի գործել: Դիտարկմանը, թե ասում են՝ ղեկավարում չի եղել, նա արձագանքեց. «Ղեկավարում ինչպես կարող էր լինել, եթե արցախյան հրամանատարությունը հայաստանյան քաղաքական էլիտայի կողմից համարվել է դավաճանների կույտ, իսկ այդ մարդիկ դավաճաններ չէին»,-նշեց նա:

Այն դիտարմանն էլ, թե ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է՝ չեն հասցրել պատրաստվել պատերազմին, Այվազյանն արձագանքեց. «Եթե Դավիթ Տոնոյանն իրեն հարգող պաշտպանության նախարար  էր, եթե իրեն հարգող հրամանատար էր, պետք է հենց տեղում օպերատիվ միջոցներ ձեռք առնեին, բանակը գնար բունտի, և երկրի կառավարումը վերցներ իր ձեռքը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե խոսակցություններ են շրջանառվում, որ մարտին նորից պատերազմ կլինի, կա՞ նման վտանգ, Այվազյանն արձագանքեց. «Քանի դեռ անգամ Սյունքիում մենք պաշտպանված չենք, այդ ռիսկն ո՞վ կարող է հերքել: Մեր պետական սահմանն ամբողջությամբ խաթարված է, մենք պետական սահման չունենք»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular