ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ ամենասովորական աղջիկներն են դուր գալիս. հետաքրքիր փաստեր համաշխարհային սրտակերի կյանքից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Լեոնարդո Դի Կապրիոն չի ունեցել և չունի մեծ մրցանակներ, քննադատներն էլ նրա մասին առանձնապես լավ կարծիքի չեն, սակայն իր կյանքի 38 տարիների ընթացքում նա հասցրել է դառնալ Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: Այն, որ նա տաղանդ ունի, անվիճելի փաստ է, սակայն մինչ այսօր կան մարդիկ, ովքեր ասոցացնում են Լեոյին խորտակված Տիտանիկի երիտասարդ տղայի հետ:

Չնայած Լեոն իր այդ դերից համաշխարհային փառք ձեռք բերեց, սակայն հասկացավ, որ դա այն չէ, ինչին ինքը ձգտում էր: Պետք է անել քո գործը բոլորից լավ, թե չէ որքան էլ սիրունիկ մռութիկ ունենաս, կմոռացվես վայրկյանների ընթացքում:

Հաջողակ դերասանների շարքը վերադառնալու համար Դի Կապրիոն տարիներ ծախսեց, չէ՞ որ Տիտանիկից հետո մի քանի անհաջող ֆիլմեր եղան: Այսօրվա դրությամբ Դի Կապրիոյին կարելի է կապել շատ հիանալի ֆիլմերի հետ, բացի այդ նա հայտնի է Victoria’s Secret-ի մոդելների հանդեպ սիրովշ:

Հիանալի դերասան, լավ որդի, վստահելի ընկեր, մի քիչ կնամոլ, սակայն հիասքանչ մարդ' Լեոնարդո Դի Կապրիո:

Լեոնարդո Դի ԿապրիոԽոսում է Լեոնարդո Դի Կապրիոն…

Ի տարբերություն շատ դերասանների' իմ ճակատագիրը մանկուց կանխորոշված չէր: Ես մեծանում էի Հոլիվուդի արվարձաններում և մտածում էի, որ խելագար եմ դառնալու:

Չնայած ես ծնվել եմ Հոլիվուդում, սակայն մինչև 13 տարեկան վստահ էի, որ դերասան լինելը մասոնականության պես մի բան է, որ կա արյան մեջ և փոխանցվում է գեներով:

Չգիտես ինչու մտքովս չէր անցնում, որ կարելի է պարզապես գործակալ վարձել ու գնալ լսումների:

Չեմ սիրում դպրոցը. այնտեղ ստիպում են կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք չես ուզում իմանալ:

Դպրոցում ինձ վրա գրեթե ուշադրություն չէին դարձնում: Ամեն դեպքում մինչև այն ժամանակ, երբ չսկսեցի ինձ ապուշի պես պահել:

Դուրս գալիս է մորս վերաբերմունքն իմ հաջողության հանդեպ: Հիշում եմ, որ երբ ճանաչված դարձա, նա ամեն առավոտ ներս էր մտնում սենյակս ու ասում. «Վեր կաց, մարզվիր ու հերիք է ալարես, փոքրիկ քնաթաթախ որդուկ»:

Փառքի ուրախությունը բավականին արագ է անցնում, իսկ դու սկսում ես հասկանալ, որ գլխավորն այն չէ, որ փողոցում ամեն մեկը սկսում է ճանաչել քեզ, այլ այն, որ քեզնից հետո կմնան քո ֆիլմերը:

Չեմ կարծում, որ պետք է ատել պապարացիներին: Իհարկե դա ներխուժում է անձնական կյանք: Սակայն ես զզվում եմ այն աստղերից, որոնք կարող են ժամերով խոսել, թե որքան են ատում պապարացիներին, սակայն հետո ուրախանալ, երբ դեղին մամուլում տեսնում են իրենց պապարացիական լուսանկարները:

Ինձ ամենասովորական աղջիկներն են դուր գալիս. նրանք, ում ամեն օր տեսնում ենք փողոցում' ուսանողուհիներ, մատուցողուհիներ և այլն:

Այն, որ երբեմն խնջույքների ժամանակ հայտնվում եմ արական սեռի ընկերներիս հետո, չի նշանակում, որ ես համասեռամոլ եմ կամ ցանկանում եմ այդպիսին դառնալ:

Աշխարհում ամենից շատ ցանկանում եմ անպատասխանատու հիմար լինել, ինչպիսիք են իմ ընկերներից շատերը: Սակայն երբ հետո մտածում եմ դրա հետևանքների մասին, հասկանում եմ, որ դժվար թե կարող եմ դա ինձ թույլ տալ:

Միշտ մտածել եմ, թե արդյոք կարող եմ Ռոմեո խաղալ: Սակայն երբ հետո տեսա Կիանու Ռիվզին «Մեծ աղմուկ ոչնչից» ֆիլմում, հասկացա, որ եթե նա կարողացել է խաղալ շեքսպիրյան ֆիլմում, ուրեմն ես անհանգստանալու բան չունեմ:

Երբեք ոչ ոքի չեմ համոզի հրաժարվել թմրանյութերից: Եթե մեկին մի քանի անգամ ասում ես «ոչ», դրանով միայն մոտեցնում ես նրան թմրանյութերին:

Ինձ թվում է, որ Ամերիկայի գլխավոր խնդիրն այն է, որ այն փորձում է կանոններ հաստատել այն երկրներում, որոնց մասին այն բացարձակ ոչինչ չգիտի:

Միշտ ձգտիր ճշմարտության:

1. Լեոյի մայրը իր՝ դեռ չծնված փոքրիկի առաջին խաղը զգացել է հենց այն պահին, երբ դիտում էր Լեոնարդո Դա Վինչիի կտավներից մեկը: Նա որոշեց՝ եթե տղա ծնվի, նրան Լեոնարդո կանվանի: Եվ հետո այդ անունը շատ էր սազում այն ազգանվանը, որ երեխան պիտի կրեր: Լեոյի հոր անուն-ազգանունը Ջորջ Դի Կապրիո է:

 2. Հարկ է նշել, որ իր կարիերայի ամենասկզբում այս հնչեղ անունը շատ էր խանգարում Լեոյին: Ժամանակին պրոդյուսերներից մեկը ամեն կերպ համոզում էր Լեոյին անվանափոխվել ու դառնալ Լեննի Ուիլյամս՝ խոստանալով այդ դեպքում նրա հետ համագործակցել: Սակայն Լեոն համառեց: Այժմ այս մասին հիշելիս Դի Կապրիոն ծիծաղում է ու ավելացնում. «Իմ անվան պատճառով ես այդ պրոդյուսերից այդպես էլ դեր չստացա, ավելին՝ դեռ երկու տարի էլ ստիպված էի սպասել, մինչև հայտնվեց մի ողջախոհ պրոդյուսեր, որին չխանգարեց իմ անունը»:

 3. Լեոյի դերասանական կարիերան մեկնարկեց, երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Նա «Santa Barbara» սերիալում մարմնավորեց կրտսեր Մեյսոնին, իսկ ահա արդեն 19 տարեկանում «What’s Eating Gilbert Grape» ֆիլմում ունեցած դերի համար նա առաջին անգամ առաջադրվեց Օսկարի:

 4. Sony ընկերությունը համաձայն չէր, որ հենց Լեոն լիներ Շերոն Սթոունի խաղընկերը 1995թ. նկարահանված The Quick and the Dead ֆիլմում: Սակայն Սթոունը անվերապահորեն հավատում էր, որ այդ դերը հենց Լեոյի համար է, ու ֆիլմի տնօրինությանը համոզելու համար նա խոստացավ հրաժարվել իր հոնորարի կեսից, միայն թե Լեոն դերի համար հաստատվի: Հետագայում Entertainment Weekly-ին տված հարցազրույցի ժամանակ Սթոունն ասում է. «Լեոն այդ դերի մեջ այնքան սքանչելի էր, որ նույնիսկ սարսափելի էր: Ես պատրաստ էի կյանքս տալ միայն նրա համար, որ հենց նա լիներ այս ֆիլմում: Ես նույնիսկ պատրաստ էի այդ տղային մեջքիս շալակած հասցնել նկարահանման հարթակ»:

5. 90-ականների երիտասարդության համար Լեոնարդո Դի Կապրիոն այդպես էլ մնաց անգերազանցելի դերասան, իսկ Titanic ֆիլմում նրա կերտած Ջեյք Դոուսոնի կերպարը առհավետ դրոշմվեց այն ժամանակվա դեռահաս աղջիկների ռոմանտիկ երազանքների մեջ: Իսկ ահա Լեոյի համար այս ֆիլմն իսկական հիասթափություն էր: Նախ՝ նա բոլորովին չէր ուզում ստանձնել այս դերն ի սկզբանե:

Մինչ այս դերը Լեոն արդեն հասցրել էր խաղալ մի քանի բարդ, խառնվածքային դերեր, ուստի ռոմանտիկ սիրահարի կերպարի հետ նա չէր հարմարվում: Սակայն Ջեյմս Քեմերոնի երկար համոզումներից հետո դա տեղի ունեցավ: Այս ֆիլմի շնորհիվ Լեոն ձեռք բերեց հետագա իր ողջ կյանքի ամենանվիրված ընկերներից մեկին՝ Քեյթ Ուինսլեթին: Իսկ վերջերս Լեոն մի հարցազրույցի ժամանակ պատմեց. «Օրերս Քեյթի ու Ջեյմսի հետ Titanic-ի 3D տարբերակն էինք դիտում: Աստված իմ, ես ու Քեյթը վերջնականապես հիասթափվեցինք ինքներս մեզանից»:

6. Մի քանի խոսք Լեոյի թերությունների մասին: Պարզվում է՝ հոլիվուդյան սրտակերը չունի բարձրագույն կրթություն: Նա դպրոցում ցածր առաջադիմություն ուներ, բայց փոխարենը լավ երգեհոն է նվագում: Մանկությունից մնացած մի վատ սովորություն ունի Լեոն՝ լարված պահերին նա եղունգներն է կրծում: Նա գրեթե միշտ սիրավեպ է ունենում իր խաղընկերուհիների հետ և առհասարակ, նա միշտ Հոլիվուդի ամենասրտակեր կնամոլների եռյակում է:

 7. Եվ այնուամենայնիվ, Լեոն անկրկնելի է: Խարիզմատիկ ու ցնդելու աստիճան տաղանդավոր, երբեմն տարօրինակ, երբեմն էլ երեխայական պարզությամբ այս կինոգիգանտը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ 50 տղամարդկանցից մեկը: Նրա հոնորարները նույնչափ տպավորիչ են, որքան որ դերասանի ֆիլմացանկը (մեկնարկային չափը 20 մլն դոլար է), և ինչպես ցանկացած գիտակից ու մեծահոգի մարդ, Լեոն նույնպես զբաղվում է բարեգործությամբ:

Բնապահպանական խնդիրները Լեոյի վերջին տարիների մտահոգությունն են: Այդ թեմային նա անդրադարձավ նույնիսկ Օսկարի արձանիկը ստանալու կապակցությամբ իրեն տրամադրված խոսքում: Նեպալյան վագրերի փրկության համար նա 3 մլն դոլար է նվիրաբերել, նույնքան գումար էլ նվիրաբերել է Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը գլոբալ տաքացումից փրկելու գործին:

 8. Լեոն սիրում է շքեղ նվերներ անել իր ընկերներին ու հարազատ մարդկանց: Նա պարբերաբար, առանց որևէ առիթի աստղաբաշխական արժեքներով նվերներ է գնում իր ամենամտերիմ մարդուն՝ սիրելի մորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular