ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խոսք, թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ մի քանի լրատվամիջոցներին հարցազրույց տվեց Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի՝ հարցազրույցում հնչեցրած տեսակետներին, գնահատականներին չեմ անդրադառնալու, քանի որ, դատելով սոցիալական ցանցերում մինչ հարցազրույցն ու հարցազրույցից հետո առկա ակտիվությունից, հասկանալի է, որ գրեթե բոլորը նայել են այն, կամ եթե չեն նայել, ապա տարբեր ԶԼՄ-ների միջոցով տեղեկացվել են մանրամասներին։ Այսինքն արձանագրենք, որ այլևս կա որոշակի հանրային սպասում և պահանջ Ռոբերտ Քոչարյանի առնվազն հրապարակային խոսքը լսելու։ Այդ պահանջմունքը ձևավորվել է վերջին 2,5 տարում աստիճանաբար, իսկ պատերազմից հետո՝ կտրուկ։ Գաղտնիք չէ, որ Քոչարյանի իշխանության տարիներին խաղաղությունը ամենաամուրն է եղել, իսկ տնտեսության զարգացումը ամենադինամիկը։ Դրա մասին վիճակագրությունն է խոսում։

Պետք է անկեղծ լինել՝ Ռոբերտ Քոչարյանին կարելի է մեղադրել տարբեր հարցերում (դա առանձին անպայման կքննարկենք), բայց չի կարելի մեղադրել թույլ, անդեմ ու առհասարակ երկրի ու ժողովրդի համար վատ նախագահ լինելու մեջ։ Տվյալ դեպքում մեր երկրի համար ղեկավարի լավ կամ վատ լինելը նախևառաջ չափվում է ժողովրդի բարեկեցությամբ ու բանակի մարտունակությամբ։ Այդուհանդերձ ուրիշ է այսօրվա ասելիքս։

Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույցում ասաց, որ մասնակցելու է ընտրություններին ու կրելու է։ Սա նշանակում է, որ այլևս երկրորդ նախագահը ազդարարում է մեծ քաղաքականություն վերադառնալու, ավելին՝ երկրի ղեկավարի աթոռին կրկին հավակնելու վճռականության մասին։ Ով ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, հասկանում է, որ նա, առանց իրավիճակի և իր շանսերի լուրջ վերլուծության, նման պատասխանատու հայտարարություն չէր անի։ Ինչև, առաջ անցնենք։ Ռոբերտ Քոչարյանին նորից քաղաքական թատերաբեմ բերեց Նիկոլ Փաշինյանը։ Այո՛, հենց Նիկոլ Փաշինյանն իր «մուկն ու կատու» օպերացիաների շրջանակներում։ Շուրջ 2 տարի արդեն ֆարսի վերածված Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունները պետք է որ երկրորդ նախագահին աստիճանաբար տեղափոխեին քաղաքական գործընթացների կիզակետ։

Ինչը տեղի ունեցավ, քանզի պարզ է դառնում, որ դատավարությունն էլ պակաս քաղաքական բովանդակություն չունի։ Մինչպատերազմյան դատավարությունը և Քոչարյանի վերադարձի նկատմամբ հանրային պահանջմունքն այլ էր, հետպատերազմյանն՝ այլ։ Ստեղծված ծանրագույն իրավիճակում հազարավոր մարդիկ ճգնաժամային կառավարիչ են տեսնում Ռոբերտ Քոչարյանին։ Ու այս գործընթացը գլորվող ձնագնդի էֆֆեկտով մեծանում է։ Պարզ աքսիոմ է՝ եթե երկրի գործող ղեկավարից այլևս հույս ու ակնկալիք չկա, ժողովուրդը սկսում է այլընտրանք փնտրել։

Ամփոփենք։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք մասնակցելու ընտրություններին, հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին, եթե ժողովուրդն իր քվեով տա այդ իրավունքը։ Առաջիկա վերլուծականներում մենք Ռոբերտ Քոչարյանին ավելի մանրամասն կանդրադառնանք։ Այսօր միայն արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որ Քոչարյանը ցանկանա ու ավելին՝ լինի հանրային որոշակի պահանջ նրա քաղաքականություն վերադառնալու համար։ Թեժ է լինելու։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular