ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում կատարվողն ուղղակի խայտառակություն է, դուք պետությո՞ւն եք, թե՞ ինչ-որ թափառախումբ ․ Ռ․Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է։ Այնտեղ կան հատվածներ, որոնցով ադրբեանցին կարող է իր մեքենայի համարը փոխել, քշել մինչեւ Երեւան, պտտվել եւ հետ գնալ, եւ ոչ մի տեղ նրան չեն կանգնեցնելու եւ հարցնեն, թե դու ով ես, ինչ նպատակներով ես դու այստեղ։ Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա նորմալ չէ, դա կառավարության առաջին գործառույթն է, սահմանադրությամբ ամրագրված։ Նաեւ պարտավորություն է։ Չկա պետություն, որն իր երկրի սահմանները չի պաշտպանում։  Երբ սահմանների պաշտպանությունը փաստացի դրվում է գյուղապետերի վրա, նորմալ երեւույթ չէ։ Երբ այն ժամանակ գյուղապետերը զանգում էին եւ պաշտոնյաներից հարցնում էին՝ ինչ անենք, եկել է ադրբեջանցի զինվորականը եւ մեգաֆոնով ասում է՝ պետք է հետ գնաք այդ դիրքերից։ Չենք ուզում հետ գնալ, վտանգավոր է, այդ բարձունքը կարեւոր է, ասում էին՝ եթե կարող եք, պահեք։ Կարծես պետությունը կապ չունենա, կարծես դու կողքից ինչ-որ բանի երկրպագու ես։ Գյուղապետերն էլ հանկարծ որոշեին, որ պահում են, հետո կոտորվեին, դրա պատասխանն ով է տալու։ Մի՞թե մեր սահմանների պաշտպանությունը օրենքներով, օրենսդրությամբ դրված է գյուղապետերի վրա։ Եթե Շուռնուխում, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի հետ վարչապետի բանավոր պայմանավորվածությամբ, ինչ-որ տներ պետք է հանձնեն, ապա ոչ թե պետք է ադրբեջանցին գա այդ գյուղացուն ասի՝ քեզ 24 ժամ ժամանակ, այլ մեր պաշտոնյան պետք է գնա չոքի այդ գյուղացու առաջ, ներողություն խնդրի, մեր պետությունը պետք է իրենց տեղափոխի, կրկնում եմ՝ չոքած պետք է ներողություն խնդրի, ի վերջո, մարդը տան վկայագիր ունի՝ պետության կողմից։ Դուք պետություն ե՞ք, թե ինչ-որ թափառախումբ։ Ո՞վ եք դուք։ Սյունիքը բացահայտեց այսօրվա ուղղակի խայտառակ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ն», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Այժմ Սյունիքի ամենամեծ կոմբինատը հայտնվել է փակվելու վտանգի առաջ, տնտեսապես մարզը թուլացնլու միտումներ են նկատվում, արդյո՞ք այստեղ չկա Սյունիքը հայաթափելու հեռահար նպատակ, հարցին ի պատասխան ՀՀ 2-րդ նախագահը նշել է․

«Հետո էլ ասեն՝ դժգույն, դժբախտ Սյունիքն ում էր պետք։ Ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Երբ նպատակները, քայլերը անկանխատեսելի են, եւ չես կարողանում քո ազգային շահերի տեսանկյունից այդ տրամաբանական շղթան կառուցել, ամեն ինչ հնարավոր է։ Բայց նաեւ չեմ ուզում այդ կոնսպիրոլոգիայի դաշտ մտնել, երբ կասկածամտությունը մարդու գլխի մեջ է մտնում, սկսում է որդի պես անընդհատ քայքայել։ Իսկ եթե ազգի գիտակցության մեջ է դա սկսում մտնել, ուղղակի ազգն է քայքայելու։ Եվ տպավորություն է, որ սա մեր հայ ժողովրդին քայքայելու եւս մեկ գործիք է։ Չբացատրել, տրամաբանական շղթա փնտրողներին այնպիսի վիճակի մեջ դնել, որ մարդիկ տարակուսում են՝ այս ինչ է կատարվում, ինչի համար է այս քայլն արվում կամ այն քայլն արվում, եւ կասկածամտության այդ որդը մտցնում են մարդկանց ուղեղի մեջ։ Դա նույնիսկ ավելի վտանգավոր բան է, քան պատերազմում ինչ-որ բան թաքցնելը։ Երկարատեւ առումով, սա ազգը քայքայելու գործոն է դառնում»։

Հարցին, որ Սյունիքից հանձնվել են միայն այն հատվածերը, որոնք գրավել էին Քոչարյանը եւ մինչեւ 2018-ը հերոս համարվողներն էին գրավել Ադրբեջանից, բայց Սյունիքից ոչ մի միլիմետր չի հանձնվել, երկրորդ նախագահն ասել է․

«Բռավո․եթե այդ մարդիկ կարողանում են արտահայտվել նման կերպ, հետո հանգիստ փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ, շփվել հարեւանների հետ, հարցազրույցներ տալ, ուրեմն մենք՝ որպես ազգ, գոյատեւելու, ուժեղանալու ներքին ռեսուրս չունենք։ Կարող են լինել մարդիկ, որ այդպիսի մտքեր են արտահայտում, բայց նրանք այս երկրում պետք է լուսանցքում հայտնվեն։ Մարդիկ ուղղակիպետք է մերժեն նման կարգի մտածելակերպն ընդհանրապես։ Մենք շագրենի կաշվի պես ուղղակի փոքրանալու ենք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular