ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի սխալներն այնքան շատ են, որ ես մտածում եմ՝ մեկ մարդու, մեկ պատերազմի համար սրանք չափից դուրս շատ են. Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Անցած ժամանակահատվածում նոր բացահայտումներ եղան, որոնք մեծ կասկածներ առաջացրեցին, թե ինչու մենք այսպիսի պարտություն ունեցանք։ Դա գումարվեց այն հանագամանքնին ու այն ժամանակ հնչեցված հարցերին, որոնց պատասխանն ու ողջամիտ բացատրությունը մենք չենհք ստացել»,-  Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում քաղաքացիների մոտ բազմաթիվ անպատասխան հարցեր են առաջանում ուղղված պետական մարմիններին։

«Յուրաքանչյուր մտածող մարդու մոտ այսպիսի դիլեմա է առաջանում. վարչապետը, իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմ ունենալու համար, կամ չարեց ոչինչ, պատերազմը կանխելու համար։ Կամ երկրորդը՝ իշխանությունը, վարչապետը արեց ամեն ինչ պատերազմը պարտվելու համար, թե՞ չարեց ոչինչ պատերազմում չպարտվելու համար։ Երբ քաղաքացին այսպիսի դիլեմայի առջև է կանգնում, նորմալ իրավիճակ չէ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, մեկ մարդու, մեկ պատերազմի համար սխալները չափից շատ են։
«Ես առաջարկում եմ նայել այլ անկյան տակ, ի՞նչ է ճիշտ արվել, որ չպարտվեինք այս պատերազմում։ Այս երկուսուկես ամսվա ընթացքում ոչ ոք չի ասել, թե ինչ է արվել իշխանության ու վարչապետի կողմից, որպեսզի չհայտնվեինք նման իրավիճակում։ Սա ապշեցնող է։ Կյանքում չի լինում ենթադրյալ բազմաթիվ քայլերից նույնիսկ պատահաբար դու ոչ մի ճիշտ քայլ չես անում։ Իսկ մեր վիճակն այսպիսին է»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ խոսքը վերաբերում է դիվանագիտական ձախողմանը, բանակցությունները փակուղի մտցնելուն, Թուրքիային ու Ադրբեջանին հրահրելուն, նրանց միավորելուն, պատերազմի ժամանակ փորձառու ու մարտական ճանապարհ անցած զինվորականների չեզոքացմանը, կանոնավոր բանակից անցումը դեպի ջոկատների։

Անդրադառնալով Բելառուսի նախագահի ու ՀՀ երրորդ նախագահի հայտնի ձայնագրությանը, ՀՀ երկրորդ նախագահն ասաց, փաստ է, որ նման քննարկումներ եղել են, նաև փաստ է, որ մերժում եղել է։

«Հայտնի դարձավ, որ այս նոր իշխանությունը ևս նման կարգի խոսակցության մեջ մտել է Ադրբեջանի հետ...հայտնի պաշտոնյա... հանդիպում Դուբայում, և մենք չգիտենք, այդ առաջարկն ընդունվել է, թե մերժվել է։ Մենք ունենք այդպիսի խոսակցություն, որը հաստատված է, անհերքելի է, և մենք ունենք պատերազմի արդյունք։ Պատերազմի արդյունքում մենք ունենք կորցրած շրջաններ, մի բան էլ ավել, քան յոթ տարածքն էր։ Հիմա ես չունեմ որևէ փաստեր, նյութեր ապացուցելու, հայտնաբերելու կապը հետևանքի ու առաջարկի միջև,  բայց մենք ունենք իրավապահ մարմիններ։ Եթե մենք ունենք պետություն, ապա այդ կապը կամ պետք է հերքվի, կամ հաստատվի։ Դա հնարավոր է անել միայն շատ լայնածավալ ու պրոֆեսիոնալ հետաքննությամբ։ Իսկ քանի որ իշխանությունը մերժում է նման քննությունը, փաստահավաք խմբի ձևավորումը, ուրեմն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, և այն, ինչ ունենք, հետևանք է այդ գործարքի, այնքան ժամանակ մինչև դա չհերքվի։ Պարզ է, որ այս իշխանության օրոք դա հաստատվել կամ հերքվել հնարավոր չէ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular