ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարսիս ինքնասպանությունը մեր ընտանիքի վրա ճնշման հետևանքն է»․ Հենզել Մկոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է jnews.ge կայքը։

Հենզել Մկոյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ ճնշում են գործադրում իր ընտանիքի վրա, մեղավոր են այն բանում, որ իր եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ իրեն կամրջից ցած նետելով:

Ըստ նրա՝ իր հարսին ինքնասպանության են հասցրել դրանից առաջ տեղի ունեցած մի քանի միջադեպեր:

«2019 թվականին Պետրոսյանի որդին հարվածել էր իմ եղբորը՝ Մարտունին, նրա ամուսնուն, նա ուղեղի ցնցում էր ստացել, իսկ հետո 2020 թ.-ի մարտի 26-ին՝ փոխհրաձգության միջադեպից հետո, նրա որդուն բանտարկել էին: Նրանք թույլ չէին տալիս, որ խոսեր իր որդու հետ: Ամեն օր նա գալիս էր ինձ մոտ, լաց էր լինում ու ասում. «Թողեք լսեմ որդուս ձայնը»: Հետո եղբորս մահափորձը, երբ պայթեցրեցին նրա մեքենան: Եվ վերջին շրջանում նույնպես, ինչ ասես չբարդեցին մեզ վրա: Ընկերություններն են ստուգում, վճարված հարկը ստիպում են կրկին վճարել: Փակել են ՀԷԿ-ը: Նրանք ուզում են ոչնչացնել մեր ընտանիքը», – ասում է Հենզել Մկոյանը:

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով՝ այս ամենը միասին ազդել է իր եղբոր կնոջ վրա, իսկ վերջին օրերին հիդրոէլեկտրակայանի փակումը սթրեսի հիմք էր դարձել:

«Իհարկե, դա նրա համար սթրես էր, չէ որ տանը նրանք անընդհատ խոսում էին այդ մասին: Եղբայրս ինձ վերջերս ասաց՝ եկեք ամեն ինչ վաճառենք, գնանք այստեղից: Նա նաև շատ վատ տարավ ամուսնու նկատմամբ կատարված մահափորձը, իսկ Արմենի (խմբ. մահացածի որդին, որը մեղադրվում է զենքի ապօրինի օգտագործման մեջ) գործը դեռ փակված չէ: Հարցնում եմ, թե ինչու են երեխային ձերբակալել, ինձ ասում են՝ հավասարակշռության համար», – ասում է Մկոյանը:

Այսօր՝ հունվարի 27-ին, առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում, Ախալքալաքի նախկին 1-ին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամրջից Հենզել Մկոյանի եղբոր 50-ամյա կինն իրեն նետել է ցած:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:30-ին, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Սամվել Պետրոսյանին, տեղի էր ունեցել ընդհարում Պետրոսյանի և Հենզել Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ էր տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել էին և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի էր ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև:

Ինչի հետևանքով ձերբակալել էին Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:

Հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը և Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդին ազատ էին արձակվել 20 000-ական լարի գրավի դիմաց, բայց այս գործով դատավարությունը չի ավարտվել և որոշումը դեռ չի կայացվել:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular