ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլորվում ենք ներքև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ստեղծված իրավճակը փաստում է, որ մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ։ Պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի։ Մեկ տարվա ընթացքում պարտքն ավելացել է 8,8 տոկոսով։ Պարտքի աճը շատ ավելի մեծ է դրամով արտահայտված։ Հաշվի առնելով դրամի թուլացումը, պարտքի աճը մեկ տարում կգերազանցի 18 տոկոսը։

Ի դեպ՝ պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են։ Խոսքն այն պարտավորությունների մասին է, որոնք վճարում է պետական բյուջեն։ Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ կառավարության պարտավորությունները գերազանցում են 7,5 մլրդ դոլարը։ Անցած տարվա ընթացքում դրանք ավելացել են ևս 677 մլն դոլարով կամ գրեթե 10 տոկոսով։ Սակայն սա, ըստ ամենայնի, այն ամբողջ աճը չէ, որն անցած տարի տեղի է ունեցել կառավարության պարտավորություններում։ Ինչ-ինչ պատճառներով, գոյացած պարտավորությունների մի մասը հավանաբար պետական պարտքի ցուցանիշներում կներառվի ավելի ուշ։

Վերջերս եղան տեղեկություններ, որ կառավարությունը ևս 1 մլրդ դոլարը գերազանցող պարտք է կուտակել ղարաբաղյան պատերազմի ժամանակ գնված ռուսական զենքի դիմաց։ Պատերազմի ժամանակ կառավարությունը ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Հասկանալի պատճառներով, դրա համար վճարումներ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի։ Զենքը ձեռք է բերվել ապառիկով, որի դիմաց մեծ պարտք է կուտակվել։ Քանի որ մեր պետբյուջեն ի վիճակի չէ միանգամից վճարել այդ գումարները, ենթադրվում է, որ դրանք կձևակերպվեն՝ որպես պետական պարտք։ Սպասվում էր, որ այդ մասին փաստաթուղթ կստորագրվի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Սակայն այդ մասին այդպես էլ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեղավ։ Ըստ էության, դեռևս չճշտված հարցեր կան, որոնք հավանաբար կհամաձայնեցվեն առաջիկայում։ Բայց դրանից, բնականաբար, ոչինչ չի փոխվում։ Էական չէ՝ ռուսական զենքի ձեռքբերման դիմաց գոյացած պարտավորությունները պետական պարտքի մեջ կներառվեն մեկ կամ մի քանի ամիս առա՞ջ, թե՞ հետո։ Եթե հայտարարված տեղեկատվությունը ճիշտ է, ապա, երբ էլ դա տեղի ունենա, պետական պարտքը միանգամից կավելանա։ Հավանաբար նաև դա էր նկատի ունեցել Ֆինանսների նախարարությունը 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, երբ ներկայացրել էր կանխատեսումներ, որոնց համաձայն, 2020թ. վերջին պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի։

Սակայն այդպես չեղավ։ 2020թ. վերջին պետական պարտքը ոչ թե հասավ 8 մլրդ 850 մլն դոլարի, այլ մոտացավ 8 միլիարդի։ Հազիվ թե կարելի է կարծել, որ տարեվերջից ընդամենը 2 ամիս առաջ Ֆիննախը կարող էր իր կանխատեսումներում այդպիսի մեծ շեղում թույլ տալ։ Նշանակում է՝ դրա համար եղել են ինչ-որ պատճառներ, որոնք կարող էին կապված լինել ձեռք բերված ռուսական զենքի դիմաց նոր պարտքի ձևակերպումների հետ։

Առաջին անգամը չէ, որ Հայաստանը վարկով զենք է գնում Ռուսաստանից։ Նախկինում էլ այդպիսի առիթներ եղել են։ Սակայն ոչ երբեք՝ 1 մլրդ դոլարի չափով։ 1 միլիարդը հսկայական նոր ծանրություն կլինի պետական պարտքի ու պետական բյուջեի վրա։ Հատկապես որ, պարտքերի աճը միայն դրանով չի սահմանափակվում։

Բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար ամեն տարի կառավարությունը ոչ փոքր գումարներ է ներգրավում արտաքին ու ներքին աղբյուրներից։ Անցած տարի դրա արդյունքում կառավարության պարտքն ավելացավ շուրջ 677 մլն դոլարով։ Այս տարի ևս կավելանա. 2021թ. բյուջեով նախատեսված է 341 մլրդ դրամի դեֆիցիտ, որը պիտի լրացվի պարտքերի հաշվին։ Անցած տարի արտաքին պարտքը համալրվել է 298 միլիոնով։ Եվս 375 միլիոնով աճել է ներքին պարտքը։ Կառավարությունը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացնում ներքին պարտքը՝ մեծացնելով դրա սպասարկման ճնշումը պետական բյուջեի վրա։

Տարեկան հսկայական գումարներ են հատկացվում բյուջեից՝ ներքին պարտքը սպասարկելու համար։ Չնայած այն գրեթե 3 անգամ ավելի քիչ է, քան արտաքին պարտքը, սպասարկման ծախսերը գրեթե հավասար են։ Կառավարության ներքին պարտքն անցնում է 1,9 մլրդ դոլարից։ Անցած տարի այն ավելացել է գրեթե մեկ քառորդով, ինչն իսկապես թռիչքային աճ է։ Ոչինչ, որ մեզ պետք են ոչ թե պարտքերի, այլ տնտեսության թռիչքային աճեր։ Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակն է տեղի ունենում։ Տնտեսության անկման ֆոնին՝ ավելանում են պարտքերը, այն էլ՝ նման մեծ տեմպերով։ Դա բերում է պետական պարտքի բեռի շատ ավելի ծանրացման։ Թեև մինչ այդ էլ պարտքի բեռը ցածր չէր, հիմա այն շատ ավելի մեծ տեմպերով է ծանրանում։ Այդպես է, որովհետև մի կողմից՝ պարտքն է ավելանում, մյուս կողմից՝ ՀՆԱ-ն է կրճատվում։ Անցած տարվա արդյունքներով՝ Հայաստանի պետական պարտքն արդեն անցնում է ամրագրված վտանգավոր շեմը։ Նախնական տվյալներով՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կտատանվի 63 տոկոսի սահմաններում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular