ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միակ նպատակն իրենց իշխանության պահպանումն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որը հնարավորություն կտա Ազգային ժողովին ինքնալուծարվել և արտահերթ ընտրություններ անցկացնել՝ առանց վարչապետի հրաժարականի: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է սահմանադրագետ, իրավաբան Գոհար Մելոյանի հետ, հասկանալու համար թե սահմանադրությունը ինչ հնարավորություններ է ստեղծում նման փոփոխությունների համար։

— Տիկին Մելոյան, ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որը հնարավորություն կտա Ազգային ժողովին ինքնալուծարվել և արտահերթ ընտրություններ անցկացնել՝ առանց վարչապետի հրաժարականի: Որքանո՞վ է Սահմանադրությունը հնարավորություններ ստեղծում նման փոփոխությունների համար:

— Ես ինքս հետևում եմ լրահոսին և կարդացել եմ նման հայտարարություն։ Սահմանադրությունը, բնականաբար, ենթադրում եմ կրկին ելնելով այդ հայտարարություններից, կառավարությունը փորձում է այդ փոփոխությունը սահմանադրական փոփոխության տեսքով իրականացնել։ Հավանաբար կունենան սահմանադրության փոփոխության նախագիծ։ Նախ սահմանադրության տեսանկյունից և նախագծից կարծում եմ կկարողանամ մասնագիտական գնահատական տալ այն ժամանակ, երբ կշրջանառեն նախագիծը, որ տեսնեմ, թե ինչ կարգավորմամբ փոփոխության կենթարկեն կամ ինչ լրացումների միջոցով են փորձելու կյանքի կոչել այդ տարբերակը։ Բայց, ամեն դեպքում, հետևյալ ձևաչափով է կատարվում, ընթացակարգը այսպիսին է․ եթե փորձում են սահմանադրական փոփոխություն կատարել պետք է կատարեն ձայների 2/3-ով, այսինքն անհրաժեշտ է պատգամավորների 88 կողմ ձայն։ Այնուհետև առաջին ընթերցումը հաղթահարելուց հետո ներկայացվելու է սահմանադրական դատարան՝ սահմանադրության համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություն ստանալու նպատակով և եթե սահմանադրական դատարանը տա այդ դրական եզրակացությունը և հաստատի, որ նախագիծը համապատասխանում է սահմանադրությանը, ապա երկրորդ ընթերցման կներկայացվի։ Այս պարագայում, կարծում եմ, իրավական տեսանկյունից այս պահին կդժվարանամ որևէ գնահատական տալուց, քանի որ սահմանադրությունը այս պահին հստակ ունի ԱԺ արձակման նախատեսված տարբերակներ՝ դրանք են վարչապետի հրաժարականը և եթե երկու անգամ չի ընտրվում նոր վարչապետ և եթե օրենսդիր մարմինը հավանություն չի տալիս ծրագրին, բնականաբար այս տարբերակը իրատեսական չէ և ոնց հասկանում ենք վարչապետն էլ չի ցանկանում հրաժարական ներկայացնել։ Եվ հասկանալի է հա, որ իրենք փորձում են վարչապետի իշխանության օրոք իրականացնել արտահերթ ընտրությունները, որ իրենց կողմից վերահսկելի լինի այդ գործընթացը։

— Ըստ Ձեզ, սա որքանո՞վ է ռացիոնալ որոշում արտահերթ ընտրություններից առաջ։

— Իմ կարծիքով ընդհանրապես ռացիոնալության հետ կապ չունի, նախ նշեմ, որ բավականին ժամանակատար է հատկապես այն դեպքում, երբ երկրում գրեթե բոլոր բնագավառները կոլապսային իրավիճակում են, ճգնաժամային իրավիճակում են և անվտանգության խնդիր ունենք, և առողջապահության խնդիր ունենք, և տնտեսական, սոցիալական խնդիրների առջև ենք կանգնած։ Ես արդեն նկարագրեցի այն, որ նախ սահմանադրականության տեսակետից, միայն հայտարարությունը լսելով կարող եմ ընդգծել, քանի որ դեռ նախագիծ չկա, բայց արդեն գնում են այդ գործընթացին և սահմանադրության տեսանկյունից էլ որոշ չափով կարող է խնդրահարույց լինել և բավականին երկար կտևի այդ ընթացքը։ Մինչև այդ նախագիծը կյանքի կոչվի (եթե իհարկե հաստատվի) և եթե արձակվի ԱԺ-ն այդ պարագայում և եթե իրենք գտնում են, որ ընտրությունների այլընտրանք չկա հնարավոր է, որ գործող օրենսդրության, գործող սահմանադրության այլ տարբերակ՝ վարչապետի հրաժարականը և այս ամենի համատեքստում խնդիրը ընդհանրապես այն խոցելի իրավիճակում, որում հայտնվել ենք մենք, ընդհանրապես ցանկալի չէ ընտրական պրոցեսի կազմակերպում, որովհետև սա իրավիճակը լրացուցիչ ապակայունացնող գործընթաց է։ Այս պարագայում հնարավոր էր, օրինակ, գոնե ականջալուր լինել ընդդիմադիր ուժերի այն առաջարկին, որ կարելի է ձևավորել անցումային կառավարություն և այդ անցումային կառավարությունը փոքր-ինչ կայունացներ իրավիճակը և մեկ տարի անց կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Սակայն այս դեպքում իշխանության ներկայացուցիչների պարզաբանումներից հասկանալի է, որ իրենց միակ նպատակը իշխանությունը պահպանելն է, այն դեպքում, երբ մարդկային կյանքերի և օրակարգային խնդիրներ կան պետության ներսում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular