ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականության մտածված նենգափոխման հետքերով-2

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ինչպես այս կապիտուլյանտ «իշխանության» լիդեր Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա քարոզչաբամբասական մանկլավիկները, կարելի է ասել՝ շատերի ընկալման մեջ արմատավորել են այն բացարձակ ստահոդ կաղապարը, թե՝ «30 տարի շարունակ» բանակաշինության առումով ուղղակիորեն ու բացարձակապես ոչ մի բան չի արվել, և հենց այս ֆոնի վրա, հաջորդ պնդումը՝ «դե ի՜նչ կարող էր անել խեղճ Նիկոլը», ըստ այդմ՝ «Նիկոլը չի մեղավոր, որ պարտվել ենք, այլ էն նախկինները»:

Այս պարզունակ սրիկայախոսությունը արմատավորվում է ոչ թե այն պատճառով, որ գոնե մի թզաչափ մոտ է իրականությանը, այլ այն պատճառով, որ այդպես ավելի հարմար է: Այդ թվում՝ թութակաբար այդ ապուշությունը կրկնողներին:

Դիտարկենք հարաբերական խաղաղության՝ 1994-ին հաջորդող շրջանը: Այս ժամանակահատվածում՝ 1994-98թթ., ապա 2000-ականների առաջին 5-10 տարիներն, ըստ էության, եղել են ակտիվ բանակաշինության շրջան: Ու այս գործում էլ անուրանալի է ինչպես պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, այպես էլ՝ 2000-2007թթ. պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դերակատարումը: Ըստ էության՝ հիմնականում թարմացվել է Հայոց բանակի սպառազինությունը, ձեռք են բերվել նոր, առկա վտանգներին, հիմնականում՝ թշնամու շարունակական ու անթաքույց ագրեսիվ մղումները զսպող զինատեսակներ։

Միաժամանակ, համակարգային կայուն հիմքերի վրա է դրվել զինուժը մշտապես սպայակազմով համալրելու գործընթացը, ստեղծվել են ռազմական բարձրագույն կրթություն ապահովող բուհեր, ձևավորվել են նոր զորատեսակներ, շարունակաբար կատարելագործվել են զորատեսակների փոխգործակցությունն ու մասնագիտական հմտությունները:

Հիմա, իհարկե, ոմանք ասում են, թե դա միֆ է եղել, որ մենք ուժեղ ու մարտունակ բանակ ենք ունեցել: Նման բան ասողները առնվազն կեղծում են իրականությունը, եթե չասենք՝ միտումնավոր թշնամություն են անում: Սրա հետ մեկտեղ չմոռանանք, որ այդ «30 տարիներին» մեր զինուժը շարունակաբար մարտական հերթապահություն է իրականացրել, հաճախ ու արդյունավետ դիմագրավելով հակառակորդի ակտիվացումներին, զսպելով այդ ակտիվացումները: Տեղային նշանակության մարտեր էլ են բռնկվել տարբեր ժամանակահատվածներում ու մեր բանակը մշտապես պահել է իր դիրքերը, իսկ ըստ հնարավորության՝ բարելավել այդ դիրքերը:

Ամենից կարևորը՝ ապահովվել է ռազմաքաղաքական բալանսը: Ճիշտ է, ներկայում «պողոսազանգվածի» գլուխը մտցրել են, թե տասնամյակներ շարունակ Հայոց բանակի զինվորը կիսաքաղց, ցնցոտիներ հագած ու անգամ՝ տկլոր ու ոտաբոբիկ, միայն սակրավորական բահիկով ու գլխաբաց է կանգնած եղել դիրքերում, առանց ինքնաձիգի, առանց փամփուշտի, տանկերը անվառելիք ու անզինամթերք են եղել, և այլն և այլն: Սակայն դա ակնհայտ ստախոսություն է, եթե չասենք՝ հիմարություն: Հարց է ծագում. բա եթե Հայոց բանակը, նախքան Փաշինյանի քաջնազարական իշխանազավթումը, ոչ միայն մարտունակ չէր, այլև իրենից ներկայացնում էր սոված-ցնցոտիավոր, անզեն երիտասարդության անհասկանալի հավաքույթ, այդ ի՞նչն էր զսպում ու խանգարում ալիևյան ֆաշիստական ռեժիմին, որ հարձակվի ու գրավի ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Փաշինյանն ու մյուս նիկոլները գեբելսյան սուտ են հորինել ու այնքան են կրկնել, որ ոչ միայն «պողոսները», այլև արտաքուստ կարծես նորմալ մարդու տպավորություն թողնող առանձին հայրենակիցներ էլ են սկսել ընկել այդ ստասելավի ազդեցության տակ: Եթե ինչ-որ մեկերն իրենց հոգեբանորեն բավարարված են զգում հիմարություններ կրկնելուց, դա հարցի մի կողմն է կամ այլ հարց է: Բայց եթե որևէ մեկը իսկապես հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, չի կարող չտրամաբանել, չհիմնվել փաստերի և իրողությունների վրա:

Իսկ իրողությունն այն է, որ տասնամյակներ շարունակ Հայոց բանակը ունեցել է այն պատրաստականությունը, մասնագիտական (իր զենքին տիրապետելու, իր անելիքն իմանալու) այն աստիճանը, այն կարգի մարտունակություն, որ թշնամին.

ա) չի հանդգնել դիմել պատերազմական գործողությունների,

բ) դիվերսիոն ելուզակությունների դիմսելիս ստացել է համարժեք պատասխան,

գ) մարտական գործողությունների դիմելիս ստացել է հակահարված, բախվել անզիջում պաշտպանության:

Հարց կծագի. Չեն եղե՞լ բացթողումներ: Իհարկե, եղել են, բացթողումներ էլ են եղել, թերություններ էլ են եղել, սխալներ էլ են եղել: Չէին կարող չլինել: Բայ՛ց: Դա չի կարելի զուգահեռել փաշինյանական իշխանության նպատակային քանդարարության հետ: Չի կարելի զուգահեռել փաշինյանական «վճռական սխալների» տխմարամիտ մոտեցման հետ: Սրանք պարզապես քանդել են տարիներով ու համաժողովրդական ահռելի զոհողությունների գնով ստեղծածը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular