ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ պաշտոնյա ցանկացած պահի արտերկիր մեկնելու հնարավորություն ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունից հետո, երբ պայթեց դիվանագիտական անձնագրերի հետ կապված սկանդալը, Հայաստանի նոր իշխանությունների առաջին քայլերից մեկը եղավ 254 քաղաքացու դիվանագիտական անձնագրերի չեղարկումը։ Բոլոր երկրների դիվանագիտական ծառայություններին եւ սահմանային անցակետերին գրություններ ուղարկվեցին, որ նախկին դիվանագիտական անձնագրերը չեղյալ են համարվել։ Ամենացավալին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անձնագիրը չեղարկելու որոշումն էր, որին հանրությունը դրական չվերաբերվեց:

Հետաքրքիր է, թե հեղափոխությունից հետո քանի դիվանագիտական անձնագիր է բաժանվել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ դիվանագիտական անձնագիր տրվում է մի քանի խումբ կատեգորիաների, ոմանց՝ ի պաշտոնե եւ ոմանց՝ ՀՀ վարչապետի անհատական թույլտվությամբ։  Ո՞ւմ է ի պաշտոնե տրվում դիվանագիտական անձնագիր` հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին եւ նրանց ընտանիքների անդամներին, հանրապետության պաշտոնաթող նախագահներին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սահմանադրական դատարանի դատավորներին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին (ասենք՝ Հանրային խորհուրդ, Հաշվեքննիչ պալատ, հակակոռուպցիոն հանձնաժողով եւ այլն), իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին, արտգործնախարարությունում եւ դրան ենթակա մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով, դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն եւ մինչեւ 21 տարեկան չամուսնացած ու խնամքի տակ գտնվող երեխաներին։

Փաստորեն, միայն այս երկարաշունչ ցանկը տեսականորեն նկատի առնելով ու գումարելով 19 անձանց, որոնց դիվանագիտական անձնագիր տրվել է Փաշինյանի կողմից` պարզագույն մաթեմատիկան ասում է, որ հիմա Հայաստանում ավելի շատ դիվանագիտական անձնագրեր կան, քան նախկինում։ Այսպես` Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից, վարչապետ՝ 1, ՀՀ նախագահ՝ 1, պաշտոնաթող նախագահներ՝ 3, Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1, ՍԴ դատավորներ՝ 8, նախարարներ՝ 12, մարզպետներ եւ քաղաքապետ՝ 10, Անվտանգության խորհրդի անդամներ՝ 10, վճռաբեկ դատարանի նախագահ՝ 1, գլխավոր դատախազ՝ 1, ԿԲ նախագահ՝ 1, սփյուռքի հանձնակատարը՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմնի ղեկավար։  Ու երբ վերը նշված ցանկին գումարում ենք 19 թիվը (վարչապետի տրամադրած անձնագրերի), ապա ստացվում է ավելի մեծ թիվ՝ մոտ 200-ն էլ ընտանիքի անդամներն են։ Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով ստացվում է 500-600 դիվանագիտական անձնագիր։

Ստացվում է՝ անգամ այս հարցում Նիկոլ Փաշինյանը հաջողացրել է խփել Սերժ Սարգսյանի ռեկորդները և հետհեղափոխական Հայաստանում ավելի շատ դիվանագիտական անձնագիր է բաժանվել, քան նախկինում էր: Մինչդեռ հիշում ենք, թե ինչպես էին ժամանակին ընդդիմադիրները դատափետում իշխանություններին նման պրակտիկայի համար: Այսօր տեղի է ունենում նույնը, սակայն ավելի մեծ ծավալներով: Նմանատիպ իրավիճակ էր նաև կառավարության ծառայողական մեքենաների թվի կրճատման հետ, երբ հեղափոխությունից հետո դրանց թիվը ձևականորեն կրճատվեց, իսկ այնուհետև Փաշինյանի թիմակիցներին բաժանվեց կրկնակի ավել թվով ծառայողական ավտոմեքենա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular