ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ էլեկտրական մարտկոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայերեն «մարտկոց», այնպես էլ ռուսերեն  «батарея» բառը ծագում է ֆրանսերեն «batterie» բառից, որը ևս ֆրանսերենում նշանակում է «մարտկոց», որն էլ մոտավորապես ըստ ծագման նշանակում է «լինել միմյանց հետ կապված, ստեղծել համատեղ համակարգ արդյունավետ գործելու համար»: Ընդ որում, ի սկզբանե, ինչքան էլ զարմանալի է այս բառը օգտագործվել է հրետանու նկատմամբ՝ հրետանային մարտկոց, որից հետո սկսել է օգտագործվել նաև միանման միմյանց միացված սարքերի առումով, օրինակ ջեռուցման մարտկոց: Պատմաբանների մեծ մասը այն կարծիքին է, որ էլեկտրական մարտկոցի զարգացումը սկսվել է 18-րդ դարի վերջին: Այնուամենայնիվ մի շարք հետազոտություններից կարելի է եզրակացնել, որ մարտկոցի ստեղծման գործընթացը սկսվել է մոտ 2000 տարի առաջ:

1938 թվականին Վիլհելմ Քյոենիգը Իրաքում իրականացրած պեղումների ընթացքում հայտնաբերել է 13 սանտիմետրանոց կավե անոթ, որի մեջ եղել է պղնձե գլան, որի մեջ էլ տեղադրված է եղել պողպատե ձող: Քյոենիգը եկել է այն եզրակացության, որ դա հնագույն էլեկտրական մարտկոց է: Մարտկոցի պատմությունը անքակտելիորեն կապված է էլեկտրական հոսանքի մասին պատկերացումների զարգացման հետ:1798  թվականին իտալացի ֆիզիկոս, կոմս Ալեսսանդրո Վոլտան, հիմնվելով բժիշկ և անատոմ Լուիջի Գալվանիի փորձերի վրա, ստեղծել է իր առաջին «Վոլտյան սյունը», կամ այլ կերպ «Գալվանական մարտկոցը»: Սկզբնապես այդ  մարտկոցը բաղկացած է եղել միմյանց վրա դրված պղնձե-ցինկային թիթեղներից, որոնք բաժանված են եղել միմյանցից աղաթթվով թրջված ստվարաթղթով: 1836 թվականին անգլիացի քիմիկոս Ջnոն Ֆրեդերիկ Դանիելը բարելավել է Վոլտայի գյուտի արդյունավետությունը՝ մշակելով Վոլտայի մարտկոցները կորոզիայից պաշտպանելու միջոց:

1868 թվականին Ֆրանսիացի քիմիկոս Ժորժ Լեկլանշը ստեղծել է «հեղուկացված» տարրական մարտկոց, որը եղել է լապտերի «չոր» մարտկոցի նախատիպը: Իսկ 1888 թվականին գերմանացի գիտնական բժիշկ Կառլ Հասսները հայտնագործել է «չոր» մարտկոցը, որը նման է ներկայիս մարտկոցին և հիմնված է ածխածնի և ցինկի վրա: 1896 թվականին  առաջին անգամ ԱՄՆ-ում Ազգային ածխային ընկերությունը արտադրել է Columbia չոր մարտկոցը: Հետո այդ ընկերությունը վերանվանվել և դարձել է մարտկոցներ արտադրող Eveready Battery Company ընկերության, որը ներկայումս ունի  Energizer անունը: 1898  թվականին Eveready Battery Company ընկերության հիմնադիր Կոնվերս Հուբերտը ստեղծել է չոր մարտկոցով աշխատող ձեռքի լապտերը:

Երբ 1950-ականների վերջին Eveready ընկերությունը ստեղծել է առաջին ժամացույցի համար նախատեսված մանրակերտ հաբ-մարտկոցը, մեխանիկական ժամացույցների օգտագործումը կտրուկ ընկել է: Ալկալիական մարտկոցների հայտնագործումը իր հերթին, որոնք ավելի երկարատև են էներգիա արտադրում,  նպաստել է դյուրակիր ռադիոընդունիչների, մագնիտոլների և խաղալիքների զարգացմանը: Երկար շահագործման ժամկետ ունեցող  լիթիումային մարտկոցների թողարկման սկզբից ի վեր դրանք մուտք են գործել բարձր տեխնոլոգիական սարքերի աշխարհ՝ սկսած թվային տեսախցիկներից մինչև MP3 նվագարկիչներ: Ներկայումս գիտնականները կանխատեսում են մարտկոցների հոսանքի արտադրության արդյունավետության և չափերի փոքրացման միտում, անգամ հոսանքի այլ աղբյուրների ստեղծում: Օրինակ՝ հնարավոր է մարդու մարմնի ջերմությունից հոսանքի ստացում ապակեգործվածքի միջոցով, ֆոտոէլեկտրական օրգանական բջիջների միջոցով հոսանքի ստացում, մարդու քրտինքի վերածում հոսանքի «բիոդաջվածքի» միջոցով և այլն:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular