ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնություն» շարժումը նման է Ղարաբաղյան շարժմանը, որի ժամանակ, իրար թիկունք կանգնած, կռվում էին հայերն ու եզդիները. Սաիդ Ավդալյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը, որին, ինչպես հայտարարվել էր, միացել էին նաև «Երիտասարդ եզդիներ» հասարակական կազմակերպության անդամները: Հ/Կ նախագահ Սաիդ Ավդալյանը նկատեց, որ «Միասնություն»-ը վերկուսակցական շարժում է, և այն նմանեցրեց Ղարաբաղյան շարժմանը, որի ժամանակ  իրար թիկունք կանգնած, կռվում էին հայերն ու եզդիները:

«Հայաստանը, Արցախը մեր հայրենիքն է, ոչ միայն հայերի, այլ նաև եզդիների հայրենիքը: Այս հողում են ծնվում, մեծանում, ընտանիք կազմում, իրենց կարիերան ստեղծում ինչպես հայերը, այնպես էլ եզդիները: Սա մեր երկիրն է, մեր հայրենիքը, որի համար վաղուց ի վեր արյուն են թափել հայն ու եզդին միասին դեռևս հին ժամանակներից սկսած:

Ղարաբաղյան ազատագրական շարժումը համազգային, համաժողովրդական շարժում էր, որի ժամանակ հայերի կողքին, հայերին թիկունք կանգնեցին նաև եզդիները՝ տալով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Սակայն մենք կռվում էինք մեր հայրենիքի, մեր ազգի, մեր եղբայր հայ ազգի ու մեր ընտանիքների անվտանգության ու ապահովության համար: 

«Միասնություն» շարժումն իր էությամբ համաժողովրդական ու համազգային շարժում է, քանի որ նրա կազմում ընդգրկված են բազմաթիվ երիտասարդներ, այդ թվում նաև եզդի երիտասարդներ: «Միասնություն» շարժումը նման է Ղարաբաղյան շարժմանը, որի ժամանակ, իրար թիկունք կանգնած, կռվում էին հայերն ու եզդիները: Այսօր էլ «Միասնություն» շարժումը համախմբում է հայերին ու եզդիներին»,- ասաց Ավդալյանը:

Վերջինս նշեց, որ իր համար «Միասնություն»-ը վերկուսակցական շարժում է՝ վեր դասական կուսակցության չափանիշներից. «Այն առաջին հերթին համաժողովրդական շարժում է, իսկ դրա վկայությունը շարժման կազմի օր-օրի ավելացող թվաքանակն է:

Ես՝ ՀՀ քաղաքացիս, եզդի ազգի ներկայացուցիչս հավատում եմ «Միասնություն» շարժման հաղթանակին, և իրապես, մենք հաղթելու ենք ձեր վստահության շնորհիվ: Մենք չենք քննադատելու, ոչ նան, ոչ էլ մյուսին: Մենք արձանագրում ենք խնդիրներ և լուծում ենք տալու դրանց»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular