ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ կյանքում 2 կարևոր որոշում եմ կայացրել, 1-ի դեպքում ունեցա լավ ընտանիք, 2-ի դեպքում` կունենամ միասնական և հզոր հայրենիք». ԵՊՀ դասախոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Միասնության» համազգային շարժմանն է միացել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Հասմիկ Շափաղաթյանն, ով իր խոսքում ևս կարևորեց շարժման գաղափարախոսությունն ու հետագա ընթացքը:

Իր խոսքում նա շեշտեց, որ միասնական այս նախաձեռնությամբ հայաստանյան քաղաքական դաշտը համալրվում է մի նոր, որակապես բարձր շարժումով, որտեղ բացառապես կարևորվում է երիտասարդների դերը: «Այսօր կայանում է իմ հասակակիցների և բոլոր այն հայ նվիրյալների երազանքը, որ վերջապես ՀՀ քաղաքական դաշտը պետք է զբաղեցնեն գրագետ, խելացի, ինովացիոն մտածելակերպով մարդիկ, ովքեր իսկապես ունեն ասելիք և ուզում են երկրում ինչ-որ բան փոխել, և դա անել ոչ թե քաղաքականության հաշվին գործելով, այլ` ապրելով քաղաքականության համար: Ստեղծվել է երիտասարդ համախոհների, գաղափարակիցների հզոր միասնական մի թիմ, որը ձեռնոց է նետում մի ողջ հասարակության՝ միասնաբար և գրագետ լուծելու մեր առջև ծառացած բոլոր խնդիրները»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝  այսօր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք րոպե առաջ պահանջում են լուծում: «Այսօր տեղի է ունենում մի գործընթաց, որտեղ թարմացվում է մեր քաղաքական արյունը: Այսօր քաղաքական դաշտում պետք է լինեն այնպիսի ուժեր, որոնք իսկապես և ռեալ իրենց մեջ տեսնում են հաղթելու և հարթելու ներուժը և պատրաստ են գործի անցնել»,-ասաց նա:

Նա ընդգծեց նաև, որ աճող արտագաղթը, որն ահռելի թվերի է հասնում, պետք է կասեցնել: «Մեզ պետք են հայրենասեր մարդիկ, ովքեր իսկապես սիրում են մեր ազգը և պատրաստ են իրենց քայլերն ուղղել այդ խնդիրների լուծմանը»,- հավելեց նա:

Իր օրինակով՝ երիտասարդ դասախոսը կոչ արեց նաև մյուս կանանց ու աղջիկներին իրենց ներդրումն ունենալ այս ազգանվեր գործում: «Ովքեր իրենց մեջ տեսնում են այդ պոտենցիալը և զգում են, որ կարող են իրենց մասնակցությունն ունենալ, պետք է լինեն այս երիտասարդների կողքին: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում փորձը ցույց է տվել, որ կանանց տրված հնարավորությունները դարձել են անբավարար, թեև ունենք համապատասխան օրենսդրություն»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Հ. Շափաղաթյանը շեշտեց, որ միանալով այս շարժմանը, իր կյանքի կարևորագույն երկրորդ որոշումն է ընդունել, որի համար չի փոշմանել. «Ես իմ կյանքում երկու կարևոր որոշում եմ կայացրել, առաջինի դեպքում ունեցա լավ ընտանիք, երկրորդի դեպքում`վստահ եմ`կունենանք միասնական և հզոր հայրենիք»,- եզրափակեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular