ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ «Իմ քայլի» հրատապ նիստին աննախադեպ քիչ պատգամավորներ են մասնակցել։ Հրավիրել էին, որ քննարկեին Վահագն Հովակիմյանի նախագիծը՝ առանց վարչապետի հրաժարականի խորհրդարանի ինքնալուծարման մասին։ Իսկ մինչ այդ հարկավոր է Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել։ Նիստին չի մասնակցել անգամ Արարատ Միրզոյանը։ Պատգամավորների բոյկոտը փաշինյանականներն ընկալել են որպես վերաբերմունք ինքնալուծարման գաղափարին, ուստի հարցը քննարկվել է հպանցիկ, եւ հնչել են կարծիքներ, որ նախ պետք է ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության գալ, ապա նոր մտածել ԱԺ լուծարման մասին։ Քանի որ եթե արտահերթ ընտրությունները քաղաքական ուժերը բոյկոտեն, ճգնաժամն ավելի կխորանա։ Իմքայլականները սահուն անցում են կատարել Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխություններին։

Մեզ պատմեցին, որ իմքայլականների տրամադրություններում էական փոփոխություններ կան․ ժամանակին մեծ մասը կարծում էր, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը պարտադիր է, այսօր կարծում են, որ դա իրենց շահերից այնքան էլ չի բխում՝ Փաշինյանը չունի նախկին հեղինակությունը, որ կարողանա իր ուսերին 88 հոգու տանել ԱԺ, ընտրական ցուցակը ձեւավորելիս էլ կարող են այլ չափորոշիչներ գործել։ Ուստի «Իմ քայլում» առաջարկ կա՝ օրենսդրորեն ամրագրել ընտրական  ցուցակները ձեւավորելու ընթացակարգը՝ բոլոր ուժերի համար։ Որպեսզի ցուցակները չձեւավորվեն մեկ մարդու կողմից եւ նրա քմահաճույքով, այլ գոնե վարչության կողմից, ներկուսակցական պրայմերիզների, քվեարկությունների միջոցով, որ ինչ-որ մեկի առաջին հատվածում հայտնվելն անարդար չլինի, եւ բոլորը «վիզ դնեն» ընտրությունների համար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular