ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հայաստանի պառլամենտական դիվանագիտության ողջ «պերճանքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո սահմանված կարգով ձևավորվեցին նաև միջխորհրդարանական պատվիրակություններ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: Թե ինչ ՕԳԳ ունի այդ պատվիրակությունը իր աշխատանքներում` կարելի է եզրակացնել հակահայկական բանաձևերի թվից, որոնք հեղափոխությունից հետո շրջանառվում են ԵԽԽՎ-ում: Վերջին օրինակներից մեկը՝ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությունն էր ամիսներ առաջ, որի համաձայն` Հայաստանը փաստացի օկուպանտ երկիր է համարվել, այն պատճառով, որ ցանկանում է Հայաստան-Արցախ նոր ճանապարհ կառուցել: Նախկինում նմանատիպ երկու ճանապարհներ են կառուցվել, սակայն Հայաստանը օկուպանտ պետություն չի համարվել, տարածքներն էլ չեն կնքվել իբրև օկուպացված: Ի՞նչ էր արել հայկական պատվիրակությունը նման զարգացումները կանխելու համար: Թերևս ոչինչ. պատվիրակության ղեկավարը անչափ զբաղված էր, նա ժամանակ չունի զբաղվել ադրբեջանական լոբբինգին հակազդելով, շատ ավելի օրակարգային էր ներքաղաքական ընդդիմախոսների դեմ պատվիրված ստատուսներ ձոնելը:

2019 թվականի հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկման էր դրվել Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Փաստաթղթում կային հակահայկական ձևակերպումներ: Պատվիրակության ղեկավարը Հայկ Կոնջորյանն է: 

2020 թվականի մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է  մի բանաձև, որը, մեղմ ասած, չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։ «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագծում, մասնավորապես, ասվում է․ «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն ուղղված նրանց ջանքերին» 

Երեկ էլ պարզ դարձավ, որ  որ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ներառվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում: Հիշեցնենք՝ նիստի ընթացքում հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման մասին հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել: Վեհաժողովի պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին: 

Չթվենք ԵԽԽՎ-ում և միջազգային մյուս կառույցներում հեղափոխությունից հետո արձանագրած ձախողումները, դրանք չափվում են տասնյակներով: Համեմատականի համար պարզապես նշենք, որ նախորդ տարիներին ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը նույնքան եզակի էին, որքան պրոֆեսիոնալները գործող իշխանությունների կազմում: Նման ընդամենը երեք դեպք կարելի է հիշել, որոնք սակայն, հետագայում չեզոքացվել են հայկական պատվիրակության ակտիվ ջանքերի և աշխատանքի շնորհիվ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular