ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն այլևս չի վստահում «Իմ քայլին». նա ապահովագրվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:

Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում: Առաջարկվում է նաև ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո  (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ քան քառասունհինգ օր հետո): Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ: 

Ինչպես երևում է` Նիկոլ Փաշինյանի վախերը բավական առարկայական են, վերջինս փորձում է ընտրություններին ընդառաջ ապահովագրել իրեն բոլոր տեսակի ֆորս-մաժորներից, որոնք կարող են պատահել, եթե վերջինս հրաժարական տա և հույսը դնի այն բանի վրա, որ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրի: Դա իսկապես քիչ հավանական է, քանի որ առաջադրվողներ անշուշտ կլինեն: Փաշինյանը, ըստ էության, չի վստահում նաև սեփական խմբակցությանը` ենթադրելով, որ իր հրաժարականից հետո կլինեն իմքայլականներ, ովքեր կողմ կքվեարկեն այլ թեկնածուին՝ իրեն թողնելով խաղից դուրս: Հենց այս ռիսկը զրոյի հասցնելու նպատակով էլ Փաշինյանը նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչպես տեսնում ենք` այդ փոփոխությունները կրկին կատարվում են ընտրողաբար: Փաշինյանը, ով հեղափոխության օրերին խոստանում էր փոխել Սերժ Սարգսյանի հագով կարած սահմանադրությունը, հեղափոխությունից հետո փոխում է միայն այն հոդվածները, որոնք ձեռնտու չեն իրեն և իր թիմին:

Կա ևս մեկ ուշագրավ հարց՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը անցկացնելու համար Փաշինյանին անհրաժեշտ է 88 ձայն, որոնք այս պահին նա չունի, քանի որ 5 պատգամավոր վերջին շրջանում լքել են խմբակցությունը: Հետաքրքիր է՝ Փաշինյանը այդքան վստա՞հ է, որ նախկին գործընկերները կողմ կքվեարկեն վերը նշված փոփոխություններին, թե նա դիմելու է ընդդիմադիր քաղաքական ուժերին, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանին»: Այս դեպքում էլ հասկանալի չէ, թե վարչապետի թեկնածու առաջադրվել պատրաստվող Մարուքյանին որքանով է ձեռնտու խաղարկել Փաշինյանի այդ պարտիան...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular