ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վատիկանի Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արևելյան բազար

Արևելյան բազարը թուրք Նիկոլի, թուրք Իլհամի և իրենց թուրք գործակցողների միջև հարաբերությունների միակ հասկանալի ձևն է։ Եվ այդ «բազարը» մոտենում է ավարտին։ Նիկոլը բանակցում է երկու ճակատով՝ ներքին և արտաքին։

Հայաստանում Նիկոլը պայմանավորվել և պայմանավորվում է մայիսին ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ։ Առաջիկայում կհայտնեմ մանրամասները և կպատմեմ, թե ով ինչ է փորձում պոկել այս առևտրից։ Ավելի հաճախ համաձայն չեմ լինում Արթուր Դանիելյանի հետ, քան համաձայն եմ լինում, բայց այսօր մի գրառում կարդացի իր մոտ, որի հետ վստահաբար համաձայն եմ։ Այն շարունակելով՝ իմ կողմից մեկ դիտարկում ունեմ. Նիկոլի հետ քաղաքական առևտրի գնացողները սեղմելու են արյունոտ մարդասպանի ձեռքը և թաթախվելու են արյան մեջ։ Այդ պահից սկսած կոնկրետ ինձ (ու վստահաբար նաև շատ-շատերի համար) նրանք դառնալու են քաղաքական բորոտներ։

Հետո չարդարանաք, որ դա անում էիք հանուն Հայաստանի։ Դուք, Հայաստանի որդիների դիակները չսառած, քաղաքական բազարների մեջ էիք։ Դա անհնար է մոռանալ, և չենք թողնելու, որ մոռանաք։ Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն մայիսյան ընտրություններից «տանելու» 25 տոկոս, վերադառնալու իշխանության, Նիկոլին խնդրելով անցողիկ շեմը 5 տոկոսից 3 սարքելով հայտնվելու խորրհրդարանում. բոլորդ հիշե՛ք չի՛ մոռացվելու, չի՛ ներվելու։

Հայաստանից դուրս Նիկոլի «բազարը» 4 ուղղությամբ է։ Ուղղություն առաջին՝ Ռուասատան։

Նիկոլի ուղերձը հյուսիսում շատ պարզ է. «Ռուս ջան, գլխիս մի խփիր, ինչ պետք է կանեմ»։

Ուղղություն երկրորդ՝ ԱՄՆ։ Էլի շատ պարզ. «Բայդեն ջաներ, էստի համեցեք, մեռանք ձեզ սպասելով, ռուսը մեզ բռնաբարեց։ Եկեք տեսեք ինչ եք անում»։

Ուղղություն երրորդ՝ Ադրբեջան։ «Ես ոչինչ չեմ նախաձեռնի միջազգային ատյաններում, ինչ որ պետք է կստորագրեմ, միայն խնդրում եմ կանգ առ. ավել ոչ գյուղ տար, ոչ էլ նոր գերի, ինձ էլ եթե կարում ես մի քիչ քիչ հրապարակավ քրֆի էլի»։

Ուղղություն չորրորդ՝ Թուրքիա։ «Ես հետևողականորեն կլռեմ Ցեղասպանության մասին, թանգարան-ինստիտուտը կկազմալուծեմ, հարցը օրակարգից կհանեմ, միայն խնդրում եմ սահմանը բաց կարանամ նոր հնարավորությունների մասին ստեղ լոլոներ կարդամ»։

Այսքանը։ Ժողովրդի հետ Նիկոլը նույնիսկ հաշվի չի նստում, ուր մնաց առևտուր անի։ Երբ մարդկանցից վերցնում ես արժանապատվությունը և անջատում հիշողությունը, այդ մարդկանց կարելի է ուղղակի անտեսել։

Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին ու հաշվի չառնելով ոչ մի իրողություն՝ ո՛չ հետպատերազմյան, ո՛չ ռեգիոնալ, ո՛չ ներքաղաքական։ Անասնային ինքնապահպանման բնազդով նա ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել, ինչի մասին շուտով հրապարակավ կխոսեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular