ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակունցը ոչ թե Հայաստանի դեսպանն է լինելու, այլ լինելու է Նիկոլ Փաշինյանի դեսպանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկություններ են շրջանառվում և երեկ նա հաստատել էր` նշելով, որ նման քննարկումներ ընթանում են: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ պարզելու համար, թե քաղաքագետը ինչպես է գնահատում այդ որոշումը։

—Պարոն Դանիելյան, դուք հավանաբար տեղյակ եք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությանը: Երեկ նա հաստատել էր` նշելով, որ նման քննարկումներ ընթանում են: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հնարավոր նշանակումը, դա ճի՞շտ որոշում կարող է լինել:

— Ճիշտն ասած վերջին 2․5 տարում այս իշխանության կողմից որևէ ճիշտ որոշում չեմ տեսել և բոլոր որոշումներն էլ սխալ են եղել, և հանգեցրել են այն արդյունքին ինչ որ հիմա ունենք։ Դա հետթական որոշումն է և այդ որոշումը ոչ միայն պետական շահերի առումով անհասկանալի է, այլ նաև պետական ինստիտուտները քայքայելու համար հերթական քայլն է։ Տվյալ դեպքում արդեն արտգործնախարարությունը, պարզ է, երբ որ նոր մարդ է բերվում նման բարձր պաշտոնի, իսկ Միացյալ Նահանգների դեսպանը առանցքային պաշտոն է, և հասկանալի չի թե դեսպանը ինչ պետք է անի, երբ որ չկա արտաքին քաղաքականության հասկանալի հայեցակարգ, նպատակներ։ Դեսպանի փոփոխությունը նշանակում է նաև քաղաքականության փոփոխություն, իսկ տվյալ պարագայում հասկանալի չէ թե ինչ է նշանակում այս փոփոխությունը, այսինքն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր քաղաքականություն պետք է վարի, իսկ հիմա նոր մարդ է նշանակվում, սակայն գործող իշխանության կողմից նոր ակնարկ չկա թե ինչ քաղաքականություն է ընթանում և ինչ քաղաքականության է փոխվելու և դեսպանի միջոցով ինչ փոփոխություններ պետք է լինեն։ Պետք է ենթադրել, որ եթե այդ դեսպանին նշանակում է պետական շահերին չծառայած, այսինքն նշանակում է, որ ծառայելու է նշանակողի շահերին։ Այսինքն Մակունցը ոչ թե Հայաստանի դեսպանն է լինելու Միացյալ Նահանգներում, այլ լինելու է Նիկոլ Փաշինյանի դեսպանը։ Պետք է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ անձնական խնդիրներ ունի լուծելու:

— Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, թե Նիկոլ Փաշինյանը այս նշանակումով փորձում է իր մերձավորներին հեռացնել երկրից` պատժից պաշտպանելու համար: Դուք կիսում ե՞ք այս տեսակետը։

— Նախ ես կարծում եմ, որ խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի, այլ խորհրդարանում կան ընդդիմադիր կոչվող ուժեր, որոնք իրենց շահերն են սպասարկում, այսինքն սպասարկում եմ, կոնկրետ անձանց շահեր։ Դրա համար ընդդիմություն բառը իրենց համար չէի օգտագործի։ Իսկ ինչի եմ ես համարում, որ Մակունցը պետք է ծառայի Նիկոլ Փաշինյանի անձնական շահերին, կարծում եմ ձեր առաջին հարցին պատասխանեցի, իսկ թե ինչ են մտածում ձեր ասած ընդդիմադիր խորհրդարանական ուժերը, թող իրենք բացատրեն, քանի որ ցանկացած տեսակետ նույնիսկ համընկման դեպքում ունի տարբեր բացատրություններ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular