ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականության մտածված նենգափոխման հետքերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերս ենք լսել` փաշինյանական կապիտուլյացիայից հետո հորինվեց ու շարունակական ակտիվ շրջանառության մեջ է պահվում մի թունավոր միֆ, մի բացարձակ անհեթեթություն, թե՝ «30 տարի բան չեն արել՝ դրա համար էլ էսպես եղավ» կամ՝ «հիմա Փաշինյանն ի՞նչ կարող էր անել» և այդպես շարունակ: Չվիճակվող ճշմարտություն է այն, որ դա ակնհայտորեն փաշինյանական ստամեթոդիկայով հորինված քարոզչական «թեզ» է, որի շրջանառման խնդիրներից մեկը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի նման աղետաբեր չարքին ու նրա «քայլաթիմը» սպիտակեցնելն է, նրանց աններելի հանցանքները արդարացնելը: Զուգահեռ նպատակը զանգվածային ուղեղալվացումն է կամ զոմբիացումը, հանրային հիշողությունը «դիլեյթ» անելը: «Ոչինչ»-ները ուզում են հետևողականորեն զրոյացնել ամե՛ն ինչ, որպեսզի այդ ֆոնին իրենք ինչ-որ բանի տեղ անցնեն: Ու «30 տարի բան չեն արել»-ի այս թունավոր հորինվածքը, պետք է ասել, արդեն իսկ նստվածք է տվել հանրային կարծիքի ու ընկալման տիրույթում:

Օրերս էլ, ի դեպ, զոմբիացման այդ վակխանալիային միացավ նաև ՀՀ նախագահ կոչվող անձնավորությունը: Այդ վերջին դրսևորումը նույնպես պարզորոշ հուշում է, որ գործ ունենք ոչ միայն թունավոր հորինվածքի, այլև ակնարկված նպատակները հետապնդող, ու որոշակի շրջանակների կողմից հետևողականորեն կիրառվող տեխնոլոգիական մոտեցման հետ: Սկսենք նրանից, որ այնքան էլ պարզ չէ, թե «30 տարի» ասելով, այդ ցնդաբանությունը թութակաբար կրկնողները հատկապես ի՞նչ ժամանակաշրջան նկատի ունեն: Այսինքն, նրանք դիտարկում են նախքա՞ն 2018 թվականի անարյուն հեղաշրջումը եղած 30 տարիները, այսինքն՝ 1988 թվականից սկսա՞ծ, թե՞ ներկա պահից հետ հաշված 30 տարի, այսինքն՝ 1990-91 թվականներից սկսած: Թվաբանորեն հետաքրքրական մյուս հանգամանքն այն է, թե «30 տարվա» մանթրան կրկնողները այդ երեք տասնամյակի մեջ ներառո՞ւմ են իսկապես, որ ոչ մի դրական բան չանելու այս երկուսուկես տարին, այսինքն՝ 2018-ի մայիսի 8-ից մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածը:

«Երեսուն տարին», եթե դիտարկենք Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումից (23.08.1990թ.) սկսած, պայմանականորեն պետք է բաժանել մի քանի հատվածի. ՀՀՇ-ի, ապա՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատված՝ 1990-1991, 1991-98թթ., նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջան՝ 1998-2008թթ, նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջան՝ 2008-2018թթ., Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման, ապա արտահերթ ընտրություններով իշխանավարման շրջան՝ 2018-ի մայիսի 8-ից, ցավոք՝ մինչ օրս: Նշված «30 տարվա» մեկնարկը առավել քան ծանր էր՝ 88-ի ավերիչ երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում ու հատկապես սոցիալ-տնտեսական առումով կայսրության ավերակների տակ մնալ, Արցախյան պատերազմի սկիզբ: Հաջորդ կարևոր դրույթը՝ «բան չեն արել», օրինակ, բանակի հետ կապված, մանավանդ, որ դա դիտարկվող թունավոր միֆի հիմնական մեղադրանքներից ու առանցքային ստերից մեկն է:

Հայոց բանակի կազմավորման սաղմերը ձևավորվել են դեռ 1988-89-ից, առավելապես՝ 1990-91 թվականներից սկսած՝ հիմնականում կամավորական ջոկատների, սահմանամերձ բնակավայրերում ինքնապաշտպանական խմբերի, ոստիկանական համակարգում մարտական ստորաբաժանումներ ձևավորելու տարբերակով: Նկատենք, որ Հայոց բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, քանզի 29 տարի առաջ, 1992 թվականի այդ օրն է ընդունվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին», ըստ էության, կանոնավոր Զինված ուժեր կամ բանակ ձևավորելու վերաբերյալ որոշումը:

Ընդգծենք, որ 1992-94 թվականներին Հայոց բանակը ձևավորվել է ընթացող ու ավելի մեծ թափ հավաքող պատերազմի պայմաններում: Այնպես որ, «30 տարի բան չեն արել»-ի ցնդաբանությունը բանակաշինության առումով առնվազն առաջին 2-4 տարվա վրա տարածելը կանխամտածված նենգություն է: Այդ տարիներին արվել է հնարավոր ու անհնար ամեն ինչ ոչ միայն բանակի ձևավորման ու կայացման, այլև պատերազմի ընթացքում բեկում մտցնելու և հաղթանակի հասնելու համար: Ի դեպ, այդ գործում անուրանալի է Վազգեն Մանուկյանի ներդրումը: Ու կարծում գենք, նաև դա է այն հիմնապատճառներից մեկը, որ Նիկոլ Փաշինյանը և նիկոլականները պաթոլոգիկ ատելություն են տածում ու տարածում հենց Վազգեն Մանուկյանի հասցեին: Պարտվողական-կապիտուլյանտները, Հայրենիքը թշնամուն տվողներն ու նրանց կեղտոտ դուդուկը փչողները չեն կարող չատել իրական հաղթանակները հնարավոր դարձրած գործիչներին: Ատում են ու թիրախավորում, որովհետև նման գործիչների առկայությունն ու արձանագրած ձեռքբերումներն ավելի են ընդգծում այս հողատու-քաջնազարների ոչնչությունն ու ոչինչ լինելը: Շարունակելի․․․․

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular