ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերոնք՝ Եվրոպայում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, եւ չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաեւ առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է գրեթե ողջ կազմով։ «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կարեւոր հանդիպումներ կային»,- մեզ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նիստից առաջ դահլիճի մուտքի մոտ գերիների հետ կապված բողոքի ակցիա է արել՝ ձեռքին պաստառ․ «Միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»: Չնայած պնդումներին, թե խորհրդարանական դիվանագիտությունն աննախադեպ մակարդակի վրա է, ԵԽԽՎ օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որի վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, պաշտոնական տեղեկատվություն չկա, թե ինչու Ստրասբուրգ չմեկնեցին Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ «բոյկոտն» ավելի շուտ քաղաքական իմաստ ուներ, թերեւս, Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ չեն մասնակցելու: Ավելին, իշխանական աղբյուրներից տեղեկացանք՝ չի բացառվում, որ շուտով Զոհրաբյանին ընդհանրապես դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ օգտվելով խորհրդարանական նոր «գործիքից»։ Դա կարտահայտվի նրանով, որ նոր ձեւավորվելիք էթիկայի հանձնաժողովը կքննի Զոհրաբյանի «ժեխ»-ի պատմությունը, եւ պատգամավորի վարքում հայտնաբերած խախտման հիմքով ԱԺ նախագահը նրան կհեռացնի պատվիրակության կազմից։ Եվ չնայած Արարատ Միրզոյանն օրեր առաջ չմասնակցեց Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու քվեարկությանը, սակայն Փաշինյանն է հանձնարարել դա անել, քանի որ «Զոհրաբյանն ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթներով կարող է վնասել ադրբեջանցիների հետ «խաղաղության պլատֆորմի» աշխատանքներին, չի բացառվում, որ առաջիկայում այդ պլատֆորմը կրկին օրակարգ բերվի»։ Մեր աղբյուրը կարծում է, որ Արարատ Միրզոյանը կկատարի հրահանգը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular