ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական օրակարգում ակտիվ խմորումներ են ընթանում։ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը և դրա չափազանց ծանր հետևանքները եղան այն շրջադարձային կետը, որից հետո ամբողջովին փոխվեց քաղաքական զարգացումների ընթացքը և տրամաբանությունը։ Այս ամենի արդյունքում ձևավորվում է այն օրակարգը կամ քաղաքական պահանջը, որ երկրի կառավարումը, պետական անվտանգությունն ու պետական շահերի պաշտպանությունը տանուլ տված իշխանությունների պաշտոնավարումը դառնում է աննպատակահարմար։ Սակայն ինչպես այս երկուսուկես տարվա ընթացքում, հիմա առավել ևս հուժկու ձևով գեներացվում է «նախկինաֆոբիա» կոչված երևույթը։ Եվ ամեն մի քաղաքական խնդիր «սևերի ու սպիտակների» ձևակերպման անալոգիայով իշխանական շրջանակների կողմից ներմուծվում է «ներկաների ու նախկինների» դաշտ։

Այսինքն, եթե ներկայիս իշխանությունները հեռանան, ապա վերադառնալու են նախկինները։ Ու այս տրամաբանության ներքո էլ փորձ է կատարվում հանրությանը և հատկապես քաղաքականապես ոչ հասուն հատվածին ներշնչել այն գաղափարը, թե ավելի լավ է թեկուզ պարտված իշխանությունները մնան և ստատուս քվոն պահպանվի, քան գան նախկինները։ Ավելին, քիչ չեն նրանք, որոնք միանշանակ համաձայն են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան, բայց անպայման ավելացնում են չարաբաստիկ «սակայն»-ը... Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «նախկին» ասվածը, դրանով կոնկրետ անձա՞նց նկատի ունեն, թե՞ երևույթները։ Եթե նկատի են առնվում նախկինում եղած երևույթները կամ բարքերը, ապա կարող ենք ասել, որ նախկինում եղել են և՛ դրական, և՛ բացասական իրողություններ։

Բացասական երևույթների առումով երկու կարծիք լինել չի կարող. այո՛, այս տեսակետից նախկինին վերադարձ լինել չի կարող: Մյուս կողմից՝ գործող իշխանությունների օրոք շատ ավելի վատ բարքերի և անգամ խայտառակ երևույթների ենք ականատես եղել ընդամենը երկուսուկես տարում։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ հաճախ պետությունն ի վիճակի չի լինում նույնիսկ իր գործառույթները կատարել և կառավարման համակարգում համատարած քաոսայնության ու տարերայնության տարրեր են գերիշխում։ Իսկ արտաքին անվտանգության հարցերում ավելի շատ թվում է, թե իշխանություն չունենք, քան թե ունենք։ Իսկ եթե «նախկին» ասելով նկատի ունենք նախկինում պաշտոնավարած կամ քաղաքական դաշտում դերակատարություն ունեցած անձանց, ապա այստեղ հարցերը շատ են։

Ու հետաքրքրական է, որ միշտ քարոզչական դաշտում ներմուծվում է այն պատկերը, որ նախկինները պետք է անպայման ասոցացվեն պաշտոնների, դղյակների կամ թալանված փողերի հետ։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք տեսնել, թե ինչպես նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած կամ մեծ կապիտալ կուտակած բազմաթիվ անձինք այսօր իրենց տաքուկ տեղն են գտել գործող իշխանության շարքերում և կառչած են իրենց աթոռներից։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, օրինակ՝ իշխանությունների կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը, որը նախկինում բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել ու հիմա իր դղյակները գոմի հետ է համեմատում, նախկի՞ն է, թե՞ ոչ։

Ի՞նչ չափանիշով է որոշվում որևէ անձի «նախկինը», երբ մի կողմից՝ «ամենանախկին»՝ լևոնտերպետրոսյանականներով լցնում ես պետական համակարգը, մյուս կողմից՝ սրտի «ներկա» են դառնում գոնե վերջին 10-15 տարում պաշտոնավարած, ապա Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած անձինք: Այնպես որ, հանրության մեջ նախկինների նկատմամբ ներմուծվող «ֆոբիան» կեղծ օրակարգ է՝ միտված Նիկոլի իշխանավարումը երկարաձգելուն։ Վերջինս շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular