Ադրբեջանը 21 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի իշխանությունը կարծում է, որ գերեվարվածները որպես վարձկաններ են կռվել Արցախում։ Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ընդլայնված նիստ է անցկացրելորի ժամանակ նշվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 17 մարդ, որոնց Բաքվում անվանում են վարձկաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացի: