ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում շինարարական կոլափս է հասունանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հնարավոր է զարմանալի թվա, բայց պաշտոնական վիճակագրությունը զարմացնելու սովորություն ունի: Բավական կայուն ու համարյա անհասկանալի սովորություն: Համավարակի հետ կապված համաշխարհային տնտեսական անկմանը զուգընթաց՝ մեր վիճակագիրներն էլ հայրենական տնտեսության անկում արձանագրեցին: Բայց հայտնի բան է՝ իշխանությունները փայլփլուն վիճակագրություն են սիրում: Նույնքան հայտնի բան է՝ մեր վիճակագիրները երբեք հակված չեն եղել օրվա իշխանություններին վշտացնել: Ու հիմա էլ (ինչպես միշտ) հայտնվել է տնտեսության պաշտոնական պատկեր, որ երկակի տեսք ունի: Այդ տեսքին կարող ենք անվանաել «լավատեսական ողբերգություն» արտահայտությունը: Համեմատենք ամենաթարմ հաշվետվությունները:

Շինարարության ոլորտի պաշտոնական անկումը նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ՝ 11.2 տոկոս է: Այս ցուցանիշը տնտեսագետների համար անսպասելի չէր: Շատ մասնագետներ նույնիսկ պատերազմից առաջ էին երկնիշ տնտեսական անկում կանխատեսում: 2020-ն ի վերջո երկնիշ կրճատում էլ արձանագրելու է: Պաշտոնապես: Որովհետև նույն պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.3 տոկոսանոց անկում արդեն արձանագրել է: Բայց նաև արձանագրել է անհասկանալի տվյալներ, որոնց «շնորհիվ», անհրաժեշտության դեպքում (խոսքը պաշտոնական հրահանգ ստանալու մասին է), հնարավոր կլինի ավելի բարենպաստ տնտեսական ամփոփում ապահովել տարվա համեմատ: Նման տվյալների «բազա» կա պաշտոնական մեկ այլ հաշվետվության մեջ, որ կրում է «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2020թ. հունվար-նոյեմբերին» երկար անունը: Հավելենք, որ շինարարությունն անցած տարվա ամփոփված 11 ամիսների ընթացքում երկնիշ կրճատվել է: Հիշենք ու դիտարկենք շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի արտադրության պաշտոնական տվյալները՝ «բնեղեն արտահայտությամբ»:

Պարզվում է՝ որոշ հիմնական շինանյութերի արտադրությունն աճել է: Ընդ որում՝ նույնպես երկնիշ: Օրինակ, ցեմենտի արտադրությունն աճել է 19.2 տոկոսով: Միանգամից նշենք՝ նախորդ տարիների նման, անցած տարի էլ մեր երկրից ցեմենտ չի արտահանվել: Կարելի է, իհարկե, փաստարկել, որ նվազել է ցեմենտի ներմուծումը: Այլ կերպ ասած, տեղական արտադրությունը փոխարինել է ներմուծվող ցեմենտին: Բացատրությունը կարելի կլիներ տրամաբանական համարել, եթե չհայտարարվեր, որ աճել է շինարարական շաղախների արտադրությունը (18.4 տոկոսով): Նախորդ տարի շինարարության ավելի մեծ՝ 11.2 տոկոս, ծավալները փաստորեն ապահովվել են ավելի համեստ ծավալ ունեցող շինարարական շաղախների արտադրության պարագային:

Իհարկե, կարելի է տրամաբանական մեկ այլ տարբերակ էլ առաջարկել՝ ենթադրելով, որ 2019-ին շինարարական շաղախների արտադրությունը ստվերային ու չհարկվող ոլորտում է եղել: Բայց նման վարկած առաջ քաշողը հաստատաբար «սև» ու «հակաթավշյա» պիտի որակվի: Որովհետև դեռևս անտիկ ժամանակներից է հայտնի, որ մեր նոր իշխանությունները ստվերից ու կոռուպցիայից հեռու են: Սույն հակասությունից զատ, կա մեկ զուտ հայկական շինանյութ, որի արտադրողն ու սպառողը միայն մենք ենք: Խոսքը գաջի մասին է: Շինարարության անկման ֆոնին բոլորովին համահունչ չէ այն պաշտոնական հայտարարությունը, որ գաջի արտադրությունը 2020 հունվար-նոյեմբերին աճել է 28.3 տոկոսով: Գաջը, հակառակի պես, բարդ պահպանվող շինանյութ է: Այն արտադրել ու լավ ժամանակների համար պահեստավորելը տնտեսական ինքնասպանության պես բան է: Բայց այսքանով չեն ավարտվում «անտրամաբանական» աճի ցուցանիշները շինանյութերի արտադրատեսակների բնեղեն արտահայտության ցանկում: Պարզվում է՝ աճել է մարմարյա քարերի արտադրությունը՝ 17.5 տոկոս, սալարկման քարերի արտադրությունը: Այն, որ մյուս ավանդական քարատեսակների (տուֆ, բազալտ և այլն) արտադրությունը կրճատվել է, համահունչ է շինարարության ընդհանուր ու երկնիշ կրճատման պաշտոնական տվյալին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular