ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարիֆի գեոստրատեգիկ այցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆը պատրաստվում է ռեգիոնալ մեծ այցի՝ Ռուսաստան, այնուհետև Անդրկովկասի երեք երկրներ: Զարիֆը նաև հայտարարել է, որ քննարկում են Թուրքիա այց կազմակերպելու հնարավորությունը: Մեծ հավանականությամբ, Իրանի արտգործնախարարի այցը վերաբերում է 3+3 ձևաչափին, որի վերաբերյալ Թեհրանը խոսում էր դեռևս Արցախի դեմ պատերազմի օրերին: Այն ժամանակ ռեգիոնալ շրջագայության ելավ Իրանի նախագահի ներկայացուցիչը՝ փոխարտգործնախարար Արագչին, որը կողմերին էր ներկայացնում ռեգիոնալ կարգավորման իրանյան պլանը: Այդ պլանը, ըստ էության, մերժվեց, Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեցին պատերազմը և թուրքական ազդեցությունը ամրապնդեցին Իրանի հյուսիսային սահմանին, այնտեղ չեզոքացնելով ռուսական ազդեցությունը:

Նոյեմբերի 9-ին ռեգիոնալ հանգուցալուծման հարցում Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին առանց Իրանի: Իրանը մեծացրեց իր ռազմական ներկայությունը հյուսիսային սահմանին, ինչը հատկանշական էր՝ տեղի ունեցավ պատերազմից հետո: Ասել կուզի, Թեհրանը նոյեմբերի 9-ից հետո սպասում է վտանգներ: Մեծ հավանականությամբ, Թեհրանը թուրքական հաղթանակը համարում է ՆԱՏՕ հաղթանակ, ըստ այդմ՝ համարում է, որ հյուսիսային սահմանին Թուրքիայի միջոցով ազդեցություն է ստանում ՆԱՏՕ-ն: Թուրքիան պատերազմից հետո հրապարակ բերեց 6-ի ալյանսի գաղափարը՝ դարձյալ 3+3 սկզբունքով: Դա, ըստ էության, պատերազմի ընթացքում Իրանի առաջ քաշած գաղափարի որոշակի թուրքական ինտերպրետացիա է: Սակայն այս դեպքում, արդեն այն ստատուս-քվոյից հետո, որ հաստատեց Թուրքիան:

Հետևաբար, Թուրքիան փորձելու է 6-ի ալյանսի գաղափարը ծառայեցնել ընդամենն իր դիրքերը ռեգիոնում ամրագրելուն: Այդ պարագայում ի՞նչ է անելու Թեհրանը, որը ռազմավարական իմաստով Արցախի դեմ պատերազմի տանուլ տված կողմ է: Թեհրանը ընդունելո՞ւ է 6-ի գաղափարը, փորձելով դրա դիմաց Անկարայից ստանալ որոշակի երաշխիքներ, որ Թուրքիան հյուսիսային սահմանում չի գործի Իրանի դեմ՝ ՆԱՏՕ ռազմավարության համատեքստում, թե՞ Իրանը փորձելու է Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում ստանալ ընդհանուր համաձայնություն Թուրքիային զսպելու տրամաբանության շուրջ: Այդ տարբերակը Հայաստանի համար աջակցության արժանի տարբերակ է՝ ի տարբերություն Թուրքիայի հետ պայմանավորվելու հավանական տարբերակին: Որովհետև Հայաստանը գործնականում միակն է ռեգիոնում, որը չունի Թուրքիայի հետ պայմանավորվելու ռեսուրս:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular