ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` «բանդանա» հագուստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանդանան շալատիպի գունավոր ժապավեն կամ թաշկինակ է: Ի սկզբանե իր հայտնվելու սկզբում բանդաներն օգտագործվել են որպես փոշուց պաշտպանվելու միջոց: Այնուամենայնիվ, անհայտ է, թե կոնկրետ ովքեր են եղել դրանց ստեղծողները: Ենթադրվում է, որ առաջին նման նախշազարդ թաշկինակները օգտագործել են հնդիկ բանվորները 13-14-րդ դարերում: «Բանդանա» հնդկերենից թարգմանաբար նշանակում է «կապել»: Բացի այդ, բանդանաներ կրել են իսպանացի հովիվները (իսպաներեն banda նշանակում է ժապավեն), իսկ մի փոքր ուշ ամերիկյան կովբոյները: Նրանք այդ շալերով ծածկել են իրենց պարանոցը արևից և բարձրացրել են դեմքերին միայն այն ժամանակ, երբ անասունների քշելու ժամանակ անհրաժեշտ էր պաշտպանել աչքերը փոշուց: Այդ հովիվները չէին էլ կարող պատկերացնել, որ հեռավոր ապագայում բանդաները իրենց հետնորդների համար կդառնան հագուստի նորաձև լրացումներ: Բացի այդ ամենը կան նաև միջնադարյան գրառումներ առ այն, որ ծովահենները իրենց գլխին կապել են քառակուսի թաշկինակներ: Եվ նրանք դա արել են այն պատճառով, որ երկար ճանապարհորդությունների ընթացքում աճած մազերը չխանգարեն կռվել մարտերում: Բացի ծովահեններից, ավազակները ևս կրել են բանդանաներ: Նրանք դրանցով ծածկել են դեմքերը:

20-րդ դարի 90-ականների վերջին ԱՄՆ-ի «Crips» և «Bloods» ամենամեծ գանգստերական խմբերը անգամ պաշտոնապես բանդանաները ընդունել են որպես իրենց անդամների հագուստի պաշտոնական տարր: Բանդանաների արտադրության համար օգտագործվում են նախշազարդ բազմագույն կամ մոնոխրոմատիկ գործվածքներ, իսկ ամենահարմար գործվածքը համարվում է բամբակյա գործվածքը, քանի որ այն հարմար է օգտագործման համար ինչպես շոգ այնպես էլ ցուրտ եղանակին: Բացի այդ, բամբակե կտորի վրա հեշտ է նախշազարդում իրականացնել: Ներկայումս բանդանաները  վստահորեն գտնվում են նորաձեւության տարրերի շարքում: Թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ կրում են բանդանաներ  կապելով այն այնպես, որ  հանգույցը լինի գլխի հետևում: Բայց կարող են լինել նաև այլ տարբերակներ, օրինակ բանդանան կարելի է կապել գոտկատեղին, պարանոցին կամ անգամ դաստակին: Հրշեջները ևս հաճախ են օգտագործում բանդանաներ, քանի որ դրանով ծածկելով դեմքը, պաշտպանում են  ծուխ ներշնչելուց: Ռազմական գործողություններին մասնակցած զինվորները ևս բանդանաներ են օգտագործում՝ աչքերը քրտինքից պաշտպանելու համար: Նույն պատճառով բանդանաները հարգի են սպորտային խաղերում կամ պարային ելույթներ ունեցողների մոտ: Ավելին, բանդանան  ոչ միայն զգեստապահարանի զարդարանք է, այլ նաև կարող է խոր իմաստային սիմվոլ արտահայտողդառնալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սիմվոլիկա է նկարված դրա վրա:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular