Facebook Փոքրիկ երեխան պահարանից գաղտնի հետևում էր մորն ու սիրեկանին. հանկարծ տուն եկավ ամուսինը և կինը սիրեկանին մտցրեց պահարանի մեջ՝ չիմանալով, որ տղան այնտեղ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՓոքրիկ երեխան հետևում էր մայրիկին, ով ամուսնու՝ աշխատանքի լինելու պայմաններում իր սիրեկանի հետ էր: Տղան աննկատ մտավ պահարանի մեջ և սկսեց հետևել նրանց: Հանկարծ տուն մտավ ամուսինը:
Կինը սիրեկանին թաքցրեց պահարանում՝ չիմանալով, որ իր տղան այնտեղ է:
Երեխան ասաց.
– Այստեղ մութ է:
– Այո:
– Ես ունեմ ֆուտբոլի գնդակ:
– Ուրախ եմ քո համար:
– Դուք չե՞ք ուզում գնել այն:
– Ոչ, շնորհակալ եմ:
– Ես ամեն ինչ կասեմ հայրիկին:
– Ի՞նչքան պետք է վճարեմ:
– 250 դոլար:
Մի քանի շաբաթ անց փոքրիկն ու իր մոր սիրեկանը կրկին հանդիպում են նույն տեղում ու երեխան ասում է.
– Այստեղ մութ է:
– Այո:
– Ես ունեմ խաղակոշիկներ:
Սիրեկանը հիշելով անցած անգամվա խոսակցությունը, հարցնում է.
– Ի՞նչ արժեն:
– 750 դոլար:
– Լավ:
Մի քանի օր անց հայրը տղային առաջարկում է ֆուտբոլ խաղալ:
– Հայրի՛կ, ես չեմ կարող խալալ, քանի որ վաճառել եմ գնդակն ու խաղակոշիկներս:
– Ինչքանո՞վ ես վաճառել:
– 1000 դոլարով:
– Բայց դա մի քանի անգամ թանկ է, ինչ նրանք արժեն: Դու մեղք ես գործել, գնա եկեղեցի և մեղքերիդ թողություն խնդիր:
Մտնելով եկեղեցի և ետևից դուռը փակելով, տղան ասաց.
– Այստեղ մութ է:
Քահանան մոտենալով նրան ասաց.
– Խնդրում եմ, նորից չսկսես:
Աղբյուր՝ Bestinfo.Am