Բժիշկ Մյասնիկովը հայտարարել է, որ «բոլորովին չի հասկանում», թե ինչ է COVID-19-ի տնային բուժումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը բացատրել է տանը կորոնավիրուսային վարակի բուժման սկզբունքները: Նա իր փորձով կիսվել է տելեգրամ ալիքում:
Բժիշկը նշել է, որ ներկայումս կա «COVID-19»-ի նման բուժման մարտավարության «բացարձակ թյուրիմացության պատ»: Ըստ նրա՝ կորոնավիրուսը, ինչպես և ցանկացած սուր շնչառական հիվանդություն (ՍՇՎ), անցնում է ինքնուրույն և պահանջում է միայն օժանդակ միջոցներ:
Հեռուստահաղորդավարը նշել է, որ իր գործընկեր բժիշկների համար դժվար է հրաժարվել ամեն օր զանգահարող հիվանդին, որը «գոնե ինչ-որ բան» նշանակել է խնդրում, քանի որ «վատ է զգում իրեն, ջերմություն, թուլություն ունի և ամեն ինչ ցավում է» ինչ-որ դեղամիջոց չնշանակել: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ցուցադրել հաստատակամություն, ընդգծել է Մյասնիկովը:
«Վախեցած հիվանդը պահանջում է բուժում չգիտակցելով, որ դա կարող է առանց օգուտի այլ բարդությունների հանգեցնել: Սխալ է տանը օգտագործել սուր շնչառական վարակների բուժման այն միջոցները, որոնք օգտագործվում են հիվանդանոցներում ծանր վիրուսային թոքաբորբերը բուժելու համարը: Նման բուժման կողմնակի ազդեցությունները կարող են նույնիսկ ճակատագրական լինել»,- զգուշացրել է բժիշկը:
Այսպիսով, տնային պայմաններում վարակի բուժման համար անհրաժեշտ է հանգիստ, թեթև, բայց բարձր կալորիականությամբ սնունդ, առատ ըմպելիքներ, ջերմիջեցնող դեղամիջոցներ: Եվ պետք է լինել համբերատարություն աստիճանական լավացումը տեսնելու համար: Լրացուցիչ միջոցներից Մյասնիկովը խորհուրդ է տվել ընդունել վիտամիններ, միկրոէլեմենտներ, մասնավորապես, ցինկ, գամմա ինտերֆերոն քթի կաթիլների տեսքով, միևնույն ժամանակ, չպետք է գնել այն ներարկման համար նախատեսված ամպուլներում, որոնք օգտագործվում են ծանր վիրուսային թոքաբորբերի բուժման համար: