ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք. Թաթոյան

ՎԻԴԵՈ

«Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է, և առհասարակ Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք»,-«Հեռանկարի» տաղավարում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ գերիներին չվերադարձնելը, ցեղասպանության սպառնալիքների լեզվով մեր ժողովրդի մասին խոսելը, Հայաստանի ողջ բնակչության հետ պատերազմների սպառնալիքներով խոսելը պետք է դիտարկել միասնական քաղաքականության մեջ. ամբողջը մեկ շղթայի մասեր են, որ տարիներ ի վեր Ադրբեջանում ձևավորվել է։

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ այն ամբողջությամբ ընթանում է միջազգային իրավունքի հիմքերին հակասող ձևերով։

«Գալիս են մեր պետական Գորիս, Կապանի գյուղեր, Ադրբեջանի ԶՈւ նեկայացուցիչն ասում է՝ ձեզ ժամանակ եմ տալիս, եթե չգնացիք, դրոն ենք ուղարկում՝ ձեր գյուղը ռմբակոծելու համար։ Պարզ չէ՞, որ այստեղ խոսքը պատերազմի սպառնալիքի մասին է, այն էլ՝ խաղաղ բնակիչներին ոչնչացնելով։ Հետևաբար այս ամենը բացարձակ զուրկ է լեգիտիմությունից»,-ասաց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular