ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժե՞ անհանգստանալ Կարսի զորավարժություններից. ռուս փորձագետի դիտարկումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի համար չափազանց թանկ է դառնում ներկայիս բանակը պահելը։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով Բաքվի ու Անկարայի առաջիկա զորավարժություններն ու հետպատերազմական իրավիճակն Արցախում։Զորավարժությունները մեկնարկելու են փետրվարի 1-ին Կարսում ու շարունակվելու են մինչև փետրվարի 12-ը։ Դրանց ընթացքում գործարկվելու են տանկային միավորումները, հրետանին, դիպուկահարների ջոկատները, հատուկ ջուկատայիններն ու ավիացիան։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ նպատակն է համատեղ գործողությունների անցկացման դեպքում ապահովել գործողությունների համակարգումը, նաև փորձարկել նոր զենքերն ու տրանսպորտային միջոցները։ Նախատեսվում է մշակել նաև պայմանական հակառակորդին հասցվող ավիահարվածները, դեսանտավորումը։

Եվսեևի խոսքով՝ նախորդ` հուլիս-օգոստոսի զորավարժությունները քողարկում էին ղարաբաղյան գոտում պատերազմի պատրաստվելը։ Դրանք թույլ տվեցին Ադրբեջանի տարածք տեղափոխել թուրքական զորքերը, մասնավորապես՝ F-16 ինքնաթիռները, հատուկ ջոկատայիններին ու հնարավոր է՝ մեկ մարտավարական խումբ։

«Կարսի շրջանում անցկացվող զորավարժությունները որևէ նոր պատերազմի պատրաստվելու նպատակ չունեն։ Դա կարելի է դիտարկել որպես ճնշում գործադրելու միջոց, բայց ո՞ւմ վրա։ Գյումրիում ռուսական բազա կա։ Ծիծաղելի է խոսել այն մասին, որ 10 հազար մարդու մասնակցությամբ զորավարժությունները կարող են որևէ լուրջ ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա», - ասաց Եվսեևը։

Այդ պատճառով սա ինչ–որ առումով պատասխան է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, սակայն այստեղ նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու տարրեր կան։ Մասնավորապես մի իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման փոխարեն Ղարաբաղի գոտում զորքեր են ստեղծվում ու սահմանապահ զորքերի համար ենթակառուցվածքներ ստեղծվում։

«Այս պայմաններում դա կարելի է դիտարկել որպես ճնշման միջոց։ Բայց ես չէի գերագնահատի այդ տարրը», - նշեց Եվսեևը։

Նրա խոսքով՝ զորավարժությունները ևս մեկ անգամ հաստատում են ռազմական դաշինքը Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Այդ դաշինքն ամրանում է։ Ռուսաստանի համար դա անակնկալ չէ։ Հատկապես, որ ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակում Մոսկվան կարող է բավականին լուրջ խնդիրներ լուծել։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանի ԶՈւ-ին անցնել ՆԱՏՕ-ի ստանարտներին՝ փորձագետը ուշադրություն է դարձնում, որ ադրբեջանական զորքերի սպառազինությունն ամեն դեպքում մեծ մասամբ ռուսական է։

«Հավանաբար խոսքը կազմակերպչական-հաստիքային կառուցվածքի փոփոխությունների մասին է, ոչ թե նոր զենքին անցում կատարելու։ Այս դեպքում խոսքը չափազանց մեծ գումարի մասին է. ներկայիս բանակը դա չի կարող իրեն թույլ տալ», - նշեց Եվսեևը։

Նա նշեց, որ երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի համար նույնպես ռազմական ճակատը զգալիորեն երկարել է, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այն պահելու համար շուրջ 30 հազար զինծառայող է անհրաժեշտ։

Հերթափոխ ապահովելու համար՝ ևս 60 հազար։ Ստացվում է, որ ամբողջ բանակը 1,5 տարվա ընթացքում պետք է կանոնավոր հերթափոխ անցնի։

«Այդ զորքերը պետք է ապահովված լինեն ոչ միայն զենքով, այլև կենսապահովման համար անհրաժեշտ ամեն ինչով։ Այնտեղ պետք է լուրջ ենթակառուցվածք, ճանապարհներ լինեն։ Այդ խնդիրներն արագ չեն լուծվում ու գումար են պահանջում։ Հատկապես հաշվի անելով, որ ադրբեջանական նավթի արժեքը («ծանր») մեկ բարելի դիմաց կազմում է 46 դոլար։

Այս տարվա բյուջեի պակասուրդն ու առաջիկա ծախսերը, նրա խոսքով, ստիպում են մտածել ոչ թե ինչպես Հայաստանին ճնշել, այլ ինչ անել բանակի հետ։

«Ներկայիս բանակը Ադրբեջանի գրպանին չի համապատասխանում։ Թուրքիան էլ չի պատրաստվում պահել այն», - ասաց Եվսեևը։

Այդ պատճառով երկրների փոխներգործության հետևում կարելի է այդպիսի խնդիրներ էլ տեսնել։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանի իրական բնակչությունը չի պատրաստվում Արցախ գնալ, իսկ 1200 ծայրահեղական գրոհայիններն այնտեղից չեն հանվել։

«Ինչպես են նրանք օգտագործվելու ու ում շահերից ելնելով․․․ Հավանաբար` ոչ Բաքվի։ Իսկ եթե նրանց ընտանիքներն այնտեղ հայտնվե՞ն։ Ճնշման նոր օջախ կլինի, ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլև հնարավոր է` նաև Ադրբեջանի վրա։

Փորձագետի խոսքով՝ արժե, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտածի այդ մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular