ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ օրը նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի բոթը լսելուն պես հայրենիքի պաշտպանությանը եկան ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչներ։ Պատերազմի օրերին շատ էին անգամ երիտասարդ աղջիկների և կանանց կամավորագրումը։ Ամեն մեկը փորձում էր իր օգուտը ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։

Սեպտեմբերի 27-ին իրեն վստահված դիրքն էր պաշտպանում նաև զինվորական Իրինա Լավրենտի Մուսայելյանը։  Իրինան ծնվել է 1979 թ. փետրվարի 10-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղում․ «Քույրս ամուսնացած էր, տարիներ առաջ մահացավ նրա ամուսինը։ Իրինան ունի 23 տարեկան մեկ տղա, որը ամուսնացած է և ունի երկու երեխա, իսկ երրորդը շուտով կծնվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց անհետ կորած Իրինայի քույրը՝ Քրիստինե Աբրահամյանը։

Իրինան ազատ ժամանակ սիրում էր համեղ խմորեղեններ պատրաստել, սիրում էր նաև գործել շյուղով․ «Քույրս շատ բարի է, հոգատար, կյանքը սիրող, ժպտերես․ երբեք ցույց չի տվել իր ներսի ցավը։ Իրինան շատ է սիրում փոքր երեխաների, մեծ հավատ ունի դեպի Աստված, գրեթե ամեն կիրակի եկեղեցի էր գնում»,- նշեց անհետ կորածի քույրը։

 Վերջինս ասաց, որ քույրը բնույթով վախեցող չի, համարձակ է ամեն տեղ և ամեն հարցում․  «Անգամ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ չի վախեցել, մենք բոլորս վախեցած էինք և անդադար լաց էինք լինում, բայց ինքը հանգիստ էր։ Այն ժամանակ դեռ 14 տարեկան էր, բայց արդեն նկատելի էր ներսի համարձակությունը»,- վերհիշեց Քրիստինեն։

Իրինան 4 տարի է, ինչ զինվորական է, շատ է սիրել իր աշխատանքը և հպարտությամբ կատարել է իրեն վստահված ցանկացած առաջադրանք․  «Բոլորի կողմից սիրված ու հարգված է, նույնն էլ ինքն է բոլորի հանդեպ։ Աշխատում էր Մարտակերտի շրջանի Դրմբոնի զորամասում» ,- պատմեց մեր զրուցակիցը։

Պատերազմի մասին լուրը լսելուն պես սեպտեմբերի 27-ին իր զինակից ընկերների հետ Իրինան արդեն Թալիշում էր․․․ «Սեպտեմբերի 27-ին մինչև ժամի չորսը խոսել ենք քրոջս հետ, սակայն դրանից հետո ու մինչ օրս որևէ կապ չենք կարողացել հաստատել նրա հետ»,- ցավով նշեց Իրինայի քույրը։

Թեև Իրինայից պատերազմի առաջին իսկ օրվանից լուր չի եղել, բայց ըստ ականատեսների խոսքերի` նրանք երկար ժամանակ կռիվ են տվել՝ իրենց հրամանատարը տանկ է խփել, ինչից հետո էլ թշնամին իրենց ուղղությամբ սկսել է  հարվածներ հասցնել․ «Վերջին անգամ, որ խոսել էինք, ասաց՝ շատ ահավոր վիճակ է, կարծես` երկնքից կարկուտ  թափվի։ Որքան էլ որ քույրս միշտ համարձակ է եղել, բայց այդ օրը ես նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»,- նշեց Քրիստինեն։
Ըստ անհետ կորածի քրոջ խոսքերի՝ մինչև այսօր որևէ իր չեն գտել իր քրոջից և ոչ էլ մարմինը․ «Մայրս ԴՆԹ-ի անալիզ է հանձնել, սակայն դեռ որևէ արձագանք չկա։ Իրենց վաշտից 10 հոգի զոհվել են, իսկ 5-ը համարվում են անհետ կորած։ Մենք չենք բացառում նաև քրոջս գերի լինելու տարբերակը»,- եզրափակեց անհետ կորածի քույրը։
 
Զվարթ Պետրոսյան
 
 
         
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular