ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարող միայն մորթողը մեղավոր լինել, մեղավոր է նաև մորթվողը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բայդենի կուսակից Ռոբերտ Մենենդեսը երեկ խոսել է հայոց ցեղասպանության և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած ագրեսիայի մասին։ Բացի նրանից, այդ մասին խոսել է նաև Բլինքենը՝ ԱՄՆ-ին դաշնակից Թուրքիային անվանելով՝ այսպես կոչված դաշնակից՝ դատապարտելով Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ՝ հասկանալու համար, թե Արցախյան խնդրի լուծման հարցում այս հայտարարությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ։

— Պարոն Սուքիասյան, լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչը հայտարարել է, որ Բաքուն իրեն առաջարկել է 50,000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրք չհրապարակելու համար: Այս աղմկահարույց հայտարարությունը Բուչիչն արել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև տեղադրել է սքրինշոթ, որն ապացուցում է կաշառքի փորձը: Այս հայտարարությունը ինչ արձագանք պետք է ստանա միջազգային հանրության կողմից և արդյոք կարող է որևէ բան փոխել Արցախի խնդրի կարգավորման հարցում։

— Հայտարարությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում ոչինչ փոխել չի կարող։ Ինչ վերաբերում է Թուրքիային՝ կաշառել, համոզել, վախեցնել այս ամենը թուրքական ավանդույթի մի մասն է։ Ինչ վերաբերում է լեհ պատգամավոր Բուչիչին, ես կարծում եմ, որ հայությունը պետք է իր դրական վերաբերմունքը, ինչպես նաև իր երախտիքի խոսքը հայտնի։ Այս տեսակ մարդիկ մարդասերներ են, ովքեր շատ են եղել հայերի կյանքում։ Ինչպես ցեղասպանության տարիներին, երբ աշխարհում տարբեր մարդիկ՝ հայտնի մարդիկ, քաղաքական գործիչներ, տարբեր տեղերից հայությանը ոգևորող, հայության իրավունքները պաշտպանող մարդասիրական ուղերձներ էին հղում։ Այդ առումով այս ամենը մեզ համար դրական է, սակայն Արցախի խնդրի հետ կապված որևէ բան ասել չեմ կարող։ Բայց ես ուզում եմ դիմել ռուս ժողովրդին՝ մեր իբրև թե բարեկամ ժողովրդին, որ նրանք էլ օրինակ վերցնեն լեհ պատգամավորից։ Չնայած ես քիչ եմ հավատում ռուս ժողովրդից, քանի որ, օրինակ, Ադանայի ջարդերի ժամանակ հայությունը, եթե չեմ սխալվում, երեք անգամ աղերսագրով դիմել է Տոլստոյին, և խնդրում էին, որ նա որևէ կերպ աջակցի հայությանը և իր խոսքը ասի, քանի որ այդ ժամանակ աշխարհի տարբեր տեղերից տարբեր մարդիկ դատապարտող ուղերձներ էին հղում։ Եվ որքանով տեղյակ եմ Տոլստոյը միայն վերջին նամակին է պատասխանել, որտեղ գրել է․ «Չի կարող միայն մորթողը մեղավոր լինել, մեղավոր է նաև մորթվողը»։ Սա Տոլստոյի դեմքով ռուսական քաղաքականությունն է և ես տալիս Բաղդասարովին, Շահնազարովին և Միգրանովին, այդ տափակ ուղեղով և բոլշևիկի գանգով հայանուն հայատյացներին խորհուրդ եմ տալիս մեկ-մեկ հետևել լեհ պատգամավորի վարքագծին։ Այդ իմաստով սա բարոյական հարց է, բայց Արցախի խնդրի կարգավորման հարցում որևէ դերակատարություն ունենալ չի կարող։

—Բայդենի Կուսակից Ռոբերտ Մենենդեսը երեկ խոսել է հայոց ցեղասպանության և Թուրքիայի ու Ադրբջանի կողմից ԼՂ-ում իրականացրած ագրեսիայի մասին։ Բացի նրանից այդ մասին խոսել է նաև Բլինքենը՝ ԱՄՆ-ին դաշնակից Թուրքիայի անվանելով՝ այսպես կոչված դաշնակից, որով կարժես թե դատապարտել է թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը։ Այս հայտարարությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ Արցախի խնդրի կարգավորման ինչպես նաև ցեղասպանության ճանաչման գործում։

— Նախ խորհուրդ ամերիկացի պատգամավորներին՝ մի անգամ ճանաչեք վերջացրեք էլի․․․Բավական է անընդհատ հայկական հարցը շահարկեք և ոչինչ չփոխեք։ Իսկ ինչ վերաբերում է թե կարող է ազդել թե ոչ։ Ակնհայտ է, որ Արցախի հարցում գրանցվել է ռուս-թուրքական դարավոր ոխերիմ եղբայրության ամուր դաշինք։ Եվ ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականության արդյունքում, ինչը հանրապետականների քաղաքականության ձևն է։ Բայց հիմա իշխանության են եկել դեմոկրատները, ովքեր աշխատում են արժեհամակարգով և նրանք Էրդողանի, Ալիևի, Պուտինի նման ավտորիտար գիշատիչներ չեն սիրում։ Այսինքն պարզ է, որ ճնշում լինելու է։ Իհարկե պետք է սպասենք, որ այս գործընթացը մի փոքր առաջ գնա, որ հասկանանք թե ինչ կարող է լինել։ Այս պահին դեռ դժվար է որևէ բան կանխատեսել։ Բայց այն, որ ԱՄՆ-ն փորձելու է Թուրքիային բաժանել Ռուսաստանից դա ակնհայտ է։ Կա նաև երկրորդ տարբերակ, այն է, որ ԱՄՆ-ն կփորձի չափավորել Թուրքիային, բայց այստեղ կա նաև երկրորդ վտանգը, եթե ԱՄՆ-ն փորձի ճզմել Թուրքիային, ապա Թուրքիան նետվելու է Ռուսաստանի գիրկը և մեր իշխանությունները պետք է ուշադիր հետևեն այդ բոլոր գործընթացներին։ Եթե ԱՄՆ-ն փորձի ճզմել Ռուսաստանին, ապա այդ երկու ոխերիմ սիամական երկրների միջև գրանցվելու է «ամուսնություն», որը լինելու է Հայաստանի հաշվին, իսկ եթե ԱՄՆ-ն փորձի Թուրքիային պահել դեպի իրեն և չափավորել այդ դեպքում պարզ է, որ մեզ համար հնարավորություններ կառաջանան։ Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, իրականում դա դժվար հարց է, քանի որ դա երկսայլ լուծում է։ Մի կողմից կարող է լավ լինել մեզ համար, իսկ մյուս կողմից վտանգավոր։ Եթե ԱՄՆ-ն փորձի Թուրքիային ճնշել ցեղասպանության ճանաչումով, այդ դեպքում, Թուրքիան իր լեշով ընկնելու է Հայաստանի վրա և հարձակվել մեզ վրա։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular