ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ որն է լավագույն ըմպելիքն ավելորդ քաշի դեմ պայքարի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Որպես կանոն քաշը նվազեցնելու համար մարդիկ հատուկ սննդակարգերի են հետևում ու մարզվում, սակայն մասնագետները վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ անգամ ճիշտ ընտրված ըմպելիքը կարող է շատ արդյունավետ լինել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։

Մասնագետների խոսքով՝ նման ըմպելիքներից մեկը կարող է լինել հասարակ կիտրոնով թեյը, որը շատ օգտակար է ոչ միայն կազմվածքի, այլև ամբողջ օրգանիզմի համար։ 

Ինչպես գրում է The Health Site պորտալը, թեյը կալորիաներ չունեցող հիանալի այլընտրանքային ըմպելիք է, որով կարելի է փոխարինել կազմվածքի համար այդքան վտանգավոր քաղցր ըմպելիքները։ Այս ըմպելիքը ոչ միայն ազատում է ավելորդ կիլոգրամներից, այլև օգնում է վերականգնվել հիվանդություններից հետո, ուստի այն սննդակարգի մասը դարձնելը կարող է շատ օգտակար լինել։

Կիտրոնն իր հերթին հարուստ է վիտամին С-ով, լուծվող մանրաթելերով ու բուսական միացություններով, որոնց շնորհիվ համարվում է սննդամթերքի լավագույն տեսակներից մեկը նիհարել ցանկացողների համար։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կիտրոնի մեջ պարունակվող լուծվող մանրաթելերը պահպանում են հագեցածության զգացումը՝ դրանով իսկ կանխելով ավելորդ մթերքի չարաշահումը։

Այս բաղադրիչների համադրությունը թույլ է տալիս ստանալ ըմպելիք, որը դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից և բարելավում է նյութափոխանակությունը, իսկ սա այն գործընթացն է, որի արդյունքում օգտագործված սնունդը վերածվում է օրգանիզմի գործունեության համար անհրաժեշտ էներգիայի։ Հենց նյութափոխանակության ինտենսիվությունն է որոշում, թե ինչ արագությամբ է մարմինն այրում կալորիաները, ուստի այս համակարգի աշխատանքի կարգավորումը շատ կարևոր է։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կիտրոնի հյութի գործածությունը սննդակարգի ընդհանուր կալորիականության նվազեցման ֆոնին օգնում է նվազեցնել ճարպային կուտակումներն ու բարձրացնում է ինսուլինակայունությունը նախադաշտանային տարիքի կանանց շրջանում։ Սա նշանակում է, որ կիտրոնով թեյի գործածությունը կարող է արդյունավետ միջոց լինել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։

Կիտրոնով թեյը պատրաստելը բավական հեշտ է։ Պարզապես հարկավոր է ջուրը եռացնել, ավելացնել մի ճաշի գդալ հասարակ թեյ, շարունակել եռացնել ևս մեկ րոպե, այնուհետև ստացված թուրմին ավելացնել թարմ կիտրոնի հյութ և ցանկության դեպքում քաղցրացնել շաքարով։ Օգտագործելուց առաջ ըմպելիքը հարկավոր է քամել։ Այն կարելի է խմել ինչպես տաք վիճակում, այնպես էլ սառեցված։ Օրական կարելի է մեկ-երկու բաժակ կիտրոնով թեյ խմել, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել առանց շաքարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular