ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի քմահաճույքների կայսրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դժվար է ընդունել այդ փաստը, սակայն հայաստանյան մեր իրականությունը միշտ է եղել «ծուռ հայելիների թագավորություն» ու չի դադարել այդպիսին լինել 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ինքնահռչակվելուց և ինքնանշանակվելուց հետո: Եթե այդ իրադարձությունները բնորոշենք որպես «հեղափոխություն», ապա տվյալ թագավորությունը չպետք է այլևս շարունակվեր: Սակայն, եթե հարցին մոտենանք ըստ էության, ապա պիտի ընդունենք «հեղափոխություն» բնորոշումը: Եվ ահա թե ինչու՝ մինչև 2018-ի ապրիլը երկրում գործում էր իշխանություն, ու այդ իշխանությունը քչից-շատից առաջնորդվում էր օրենքներով: Ուրիշ հարց, որ օրենքներն այնպես էին գրվում, որ որևէ անհատական կամ խմբային շահ բավարարելու համար հնարավորություն էր առաջանում խուսանավել դրանց միջև: Ու գոհ էին մնում տվյալ գործընթացի բոլոր մասնակիցները՝ հա՛մ օրենք չէր խախտվում, հա՛մ էլ գործն առաջ էր գնում՝ հիշում եք, չէ՞, դասականի հանրահայտ՝ «թղթերով ամեն ինչ կարգին է» արտահայտությունը:

Իհարկե, կային նաև առանձին անհատներ ու կազմակերպություններ, որոնք փորձում էին բողոքել, բայց նրանց բողոքները մեծ հաշվով հաշվի առնող չկար: Ինչպես ընդունված է ասել 2018-ի մայիսի 8-ից սկսած իրավիճակ փոխվեց՝ եթե օրենքն արգելում է անել մի բան, որը խիստ անհրաժեշտ գործող իշխանությանը, ապա խնդիր չկա՝ օրենքը «վռազ» կփոխվի: Իսկ եթե չփոխվի էլ, ապա կրկին խնդիր չկա՝ դրա վրա ուշադրություն չի դարձվի: Ու նշանակություն չունի, որ նման վարքագիծն իրականացվում էր 2018-ի մայիսին, թե 2019-ի և կամ 2020-ի մայիսին ու կամ 2021-ի հունվարին:

Ի՞նչ է այդ գործընթացը՝ եթե ոչ հեղափոխության անընդհատ գործադրում: Իսկ եթե Հայաստանում հաստատված լիներ օրենքի գերակայություն, ու այն անփոփոխ մնար 2018 ապրիլյան իրադարձությունների ընթացքում և հետո, ապա կունենայինք բնականոն ընթացող գործընթաց: Եվ քանի որ իրավիճակ է փոխվել, ու փոխվել է միակողմանիորեն, ապա պետք է և պահպանվեր «ծուռ հայելիների թագավորությունը»: Երկար նախաբանից հետո բուն թեմային անցնելով՝ նկատենք, որ վաղեմի՝ «նպատակն արդարացնում է միջոցները» արտահայտությունը հենց ասվել է մեր ժամանակների համար, թեև դրա հեղինակն ապրել է մեզանից հինգ դար առաջ:

Նպատակը հայաստանյան դատավորներին իշխանությունից ամբողջության կախման մեջ գցելն է, միջոցները օրենքի բացահայտ խախտումը: Հենց այդպես. խախտելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար սահմանված սահմանափակումը՝ տարիքային ցենզը, պետական բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի «իմքայլական» մեծամասնության կողմից որպես նշված խորհրդի անդամ է առաջադրվել և ընտրվել Գագիկ Ջհանգիրյանը, նրա ֆունկցիան՝ նշված կառույցի կազմում ապահովի դատարանների «անկախությունը» նույն այդ մեծամասնությունից կամ դրա «պատրոնից»:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular