Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի կորչի, այն կդառնա սեզոնային հիվանդություն. Պոպովա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmir24.tv-ն գրում է, որ Ռուսաստանի Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, ելույթ ունենալով Գայդարյան համաժողովում, հայտարարել է, որ պատվաստումների ներդրմամբ և սահմանափակիչ միջոցառումների իրականացմանը զուգընթաց կորոնավիրուսը չի անհայտանա և կդառնա սեզոնային երևույթ:
«Վիրուսը կմնա մեզ հետ: Հիմքեր չկան ասելու, որ մենք կտեսնենք վիրուսի շրջանառության դադարեցում»,- նրա խոսքերն են մեջբերել «Ինտերֆաքս»-ի մեկնաբանները:
Պոպովայի խոսքով` ամռանը վարակվելու շատ քիչ դեպքեր կլինեն, բայց ցուրտ սեզոնին դեպքերի թիվը կավելանա, և երբ իրավիճակը սկսի զարգանալ այդ ճանապարհով, արդեն հնարավոր կլինի ասել, որ «ամեն ինչ իր տեղն է ընկել»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը