ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգը ձեր ձեռքը հո կրակը չի՞ ընկել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախորդ հոդվածներից մեկում կոչ էի արել լրատվամիջոցներին ցուցակագրել ու հատ- հատ հարցնել իմքայլական բոլոր պատգամավորներին և նախարարներին, թե արդյոք նրանք կիսում են Նիկոլ Փաշինյանի տեսակետը դիցուք Շուշիի 90 տոկոսով ադրբեջանական լինելու հարցում, թե ոչ։ Պարզվեց` դրա կարիքը չկա, բավական է լսել հիմնական հարցազրույցներ տվողներին ու բավական է հասկանալու, որ մնացածը չեն կարող, պարզապես չեն կարող այլ տեսակետ ունենալ։ Չեն կարող, ոչ թե որ տեսակետ չունեն խնդիրները չհասկանալու պատճառով, այլ որովհետև նրանց արգելված է սեփական կարծիք ու տեսակետ ունենալ, իսկ եթե այդուհանդերձ քաջություն ունենան խոսել, ապա պետք է ասեն այն, ինչ ասում է «փրկիչը»։

Եթե Նիկոլն, օրինակ, ասի, որ երկրագունդը ութանկյուն գունդ է, ապա իմքայլականները պետք է դա կրկնեն, տարածեն և ապացուցեն։ Մենք հաճախ մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, խորհրդարանն է օժտված առաջնային մանդատով, բայց հարցն այն է, որ պատգամավորները կոմպլեքսավորված են այն ճշմարտության գիտակցումով, որ Նիկոլի ուսապարկը, սելֆիի ձողը, անգամ թրաշն ավելի շատ քվե կստանար, քան իրենք (ՔՊ խոսնակի ականջը կանչի)։ Նրանք գիտեն, որ խորհրդարանում են հայտնվել բացառապես այն բանի շնորհիվ, որ Նիկոլի հետ քայլել են։ Իսկ եթե մոռանան, ապա նրանց կգամեն անարգանքի սյունին՝ ֆեյքերով, զոմբիներով, մանր ու մեծ չինովնիկներով տվյալ անձին կհոշոտեն։ Եթե նաև հիմք ընդունենք օդում կախված լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա կոմպրոմատներ ունի, ապա պատկերն ամբողջանում է։ Սակայն եկեք արձանագրենք, որ անձի պաշտանմունքով, մեկ անձի շուրջ համախմբված իշխանություններ էին նաև նախորդ բոլորը։ Այսինքն համակարգեր, պետական ինստիտուտներ չեն աշխատում, այլ կոնկրետ առաջնորդի ով լինելն է առաջնային։ Սակայն այս և նախորդ իշխանությունների միջև տարբերությունն անասելի չափերի է հասնում։ Նախ Հայաստանն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար։ Չմանրամասնեմ, հասկանալի է։ Երկրորդ դժբախտությունն այն է, որ Հայաստանի պատմության մեջ Նիկոլի թիմի նման քաղաքական թիմ չի եղել։ Քաղաքական բառը պոլիտկոռեկտությունից եմ օգտագործում։

Մեր հասարակության մի զգալի հատված դեռ ամբողջապես չի գիտակցում, թե Նիկոլն ու քայլածներն ինչ աղետ են բերել հայ ազգի գլխին։ Երբ ինձ հարցնում են, թե ե՞րբ են մարդիկ գիտակցելու, ասում եմ՝ երբ սովածանան։ Մարքսն ասում էր, որ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Դեռ իներցիայով տնտեսությունը շնչում է, սակայն արդեն նշմարելի են դեպի տնտեսական ճգնաժամ տանող նախադրյալներ։ Մարդիկ դեռ կարողանում են ապրուստի միջոցներ հայթայթել։ Սակայն շուտով մարդիկ հաց են ուզելու Նիկոլից։ Հիմա միայն տեսարաններ են ուզում, ինչը ստանում են։ Սեփական անպիտանության մասին գիտեն բոլորը, սակայն վախենում են դուխով քայլ անել։ Նախ նրա համար, որ դուխովը ոչ թե գլխարկին կամ մայկային պետք է գրված լինի, այլ դա հոգեվիճակ պետք լինի։ Երկրորդը, ոչ միայն Նիկոլը, այլև նրա քայլածները հասկանում են մի պարզ բան՝ որ օրը նրանք զրկվեն իշխանությունից, հաջորդ օրը կկանչվեն պատասխան տալու երկիրը բառի բուն իմաստով կազմաքանդելու ու կործանման եզրին հասցնելու համար։ Ու քանի որ հայ ազգն այլևս գործ ունի միայն հանձնելու սինդրոմով խմբակի հետ, ապա պետք է գիտակցի, որ այս մարդիկ այդքան քաջություն չունեն ինքնակամ հեռանալու։ Իսկապես դրա համար նախ քաջություն ապաև արժանապատվություն է հարկավոր։

Վերջերս ինձ հաճախ թվում է, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավոր անում և ասում է բաներ, որ ժողովուրդը գնա, կուլտուրական ներխուժի Հանրապետության հրապարակ, ու իրեն դուրս հրավիրի իր աշխատասենյակից։ Չգիտեմ, կարծում եմ նա վախենում է ինքնուրույն հրաժարական տալ (պատճառները դրսում են, ներսում նա բոլորի կողմից արդեն մերժված է ) ու սպասում է ժողովրդին, բայց դեռ կսպասի, որովհետև արդեն նշեցի՝ կեցությունն է որոշում գիտակցությունը...ոչինչ, որ պատերազմի արդյունքում տանուլ ենք տվել անգին ու անվերադարձ արժեքներ ու կյանքեր...

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular