Կռապաշտություն, քաղաքական հիպնոս. ի՞նչ անել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրձանագրենք՝ Հայաստանում ճգնաժամ է բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում, բոլոր հարաբերություններում, բոլոր մակարդակներում՝
1. իշխանություն-իշխանություն հարաբերություններում (իշխանության թևերի մասին է խոսքը),
2. իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում,
3. իշխանություն-եկեղեցի հարաբերություններում,
4. իշխանություն-հասարակություն հարաբերություններում,
5. ընդդիմություն-հասարակություն հարաբերություններում,
6. հասարակություն-հասարակություն հարաբերություններում՝ ներհասարակական հարաբերություններ:
Հայաստանում բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորին չեն վստահում, բոլորը բոլորին հայհոյում են: Չկա առողջ քաղաքական և սոցիալական դիսկուրս, չկան առողջ հարաբերություններ, չկա զարգացում, չկա առաջընթաց: Կարծես ամեն ինչ ամենուր խառնվել է իրար:
Բայց այս քաոսը պատճառներ ունի, այնպես չէ, որ ինքնաբուխ է: Պատճառներից մեկը թերևս Եկեղեցու նկատմամբ տևական ժամանակ սկսած արշավն է:
Եվ ուրեմն. Երբ, թե համացանցում, թե համացանցից դուրս տեսնում եք հարձակումներ եկեղեցու, հոգևորականների վրա, հիշեք նաև, որ Հայաստանում ըստ տարբեր հաշվարկների կան 250000-300000 աղանդավորներ, ովքեր մերժում են Հայ Առաքելական եկեղեցին։ Այդ մարդիկ նաև գրում են, մեկնաբանում են, գնում են որևէ եկեղեցի հոգևոր սպասավորին դուրս անելու այնտեղից (մի քանի նման դեպքեր եղան վերջերս)։ Էս պրոցեսները հստակ ղեկավարվում են. փաստ է։
Ասելիքս ինչ է՝ խնդիր ունենք, տիկնայք և պարոնայք և այդ խնդիրը պիտի լուծենք հնարավորինս արագ։ Մեր ազգը չի կարող նման շռայլություն թույլ տալ իրեն՝ այսքան աղանդավորների, գեյերի, տռանսերի և նմանատիպ մարդկանց հաղթարշավ...
Եկեղեցու նկատմամբ հարձակումներ իրականացնողները ունեն քաղաքական կուռքեր, դա փաստ է, քանի որ հարձակվելիս նրանք միշտ մեկի անունն են տալիս ու դա հիմնավորում են այդ մարդուն իբրև պաշտպանելու բարի անհրաժեշտությամբ: Այլ կերպ ասած կռապաշտությամբ կամ քաղաքական հիպնոսի տակ գտվող այս մարդկիկ պետք է հանրային մեծ դիմադրության արժանանան, նրանք քանակապես քիչ են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներից:
Հաճախ ենք լսում, թե ցանկալի է չբանավիճելը նրանց հետ, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ կպարտվես, բայց դա այդպես չէ։ Ճիշտ է սովորաբար նման մարդիկ կիսագրագետ են, ինչն ամենասարսափելին է։ Ավելի լավ է մարդ լինի լրիվ անգրագետ, քան կիսագրագետ։ Մարտնչող տգիտության ակունքներն այս տիպի մարդկանցից են սկիզբ առնում։ Բայց, ընկերներ, պետք է պայքարել Եկեղեցու համար: Երբ մենք պետականություն չենք ունեցել, Եկեղեցին է պահել մեր ազգին, մեր ինքնությունը ու այսօր ինչ-որ անհայրենիք արարածներ ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործում են հարձակումներ ձեռնարկելու Եկեղեցու վրա:
Չպիտի թույլ տալ, հայ ազգը կրակը չի ընկել մի քանի քաղաքական անմեղսունակի ձեռքը, ովքեր ատում են ամեն հայկականը, չպիտի թույլ տալ:
Կարեն Դանիելյան