ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կա ու ի՞նչ է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հետպատերազմական խնդիրները սկսել են առավել ցցուն դրսևորումներ ստանալ։ Դրանք թե՛ տնտեսական են, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային։ Փորձենք առանձնացնել այն խնդիրները, որոնք առավել սուր ու ցավոտ դրսևորումներ ունեն կամ կարող են ունենալ։ Եվ այսպես.

1. Արդեն ակնհայտ է, որ խիստ կասկածելի սահմանազատումների անվան տակ տարածքներ, առանձին տներ, բնակավայրեր, նույնիսկ ամբողջական գյուղեր, քաղաքներ (այլևս կապ չունի ինչ), հանձնվում են և դեռ կհանձնվեն թշնամուն ոչ միայն Սյունիքում, այլև Գեղարքունիքում (այստեղ ոչ միայն Սոթքի խնդիրը կա) և Տավուշում (այստեղ էլ տարածքներ կան, որոնց վրա աչք ունի Ադրբեջանը)։ Դե GPS-ը չես հասկանում ինչու (չնայած հիմա ոզնին էլ արդեն լավ հասկանում է), միշտ ի վնաս Հայաստանի է աշխատում։ Ասել, թե մեծագույն խայտառակություն և ամոթ է 21-րդ դարում սահմանազատման աշխատանքներ իրականացնել GPS-ով, կնշանակի ոչինչ չասել։ Ինչևէ...

2. Երբ թշնամին, մասնավորապես Սյունիքում ավարտի կարևոր բարձունքների ու դիրքերի զավթման գործընթացը, երբ ավարտի զինտեխնիկայի ու զորքի տեղակայումը, կարծում եմ, սկսելու է պատերազմով սպառնալ, ավելի ճիշտ հրահրել պատերազմ, որպեսզի եթե ոչ ամբողջ Սյունիքը, ապա գոնե հարավում որոշակի տարածքներ գրավելով ապահովի Նախիջևանի և Թուրքիայի հետ ցամաքային կապը։ Հարկ է նկատել, որ ազերաթուրքական տանդեմը չի բավարարվելու զուտ ինչ-որ ճանապարհով, որի մասին խոսվում է խայտառակ փաստաթղթում։ Եթե տեսել եք Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ֊ներում առկա քարտեզները, լսել եք նրանց ղեկավարներին, ապա Մեծ Թուրանի՝ իրականություն դառնալուն խանգարում է Սյունիքը։ Եթե սկսվի պատերազմ, ապա Հայաստանը չի դիմադրելու, դա արդեն պարզ հասկանում ենք։ Տես 5-րդ կետը։

3. Հայաստանը թաղվում է խորը և ավերիչ սոցիալ֊տնտեսական ճգնաժամի մեջ։ Փաստ է, որ ընդամենը հաշված ամիսներ անց խնդիրներ է առաջանալու թոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարման հետ կապված։ Հայաստանում, իր հայրենիքում, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է գերի ընկնել ուղղակի մի քաղաքից մյուս քաղաք ուղևորվելիս, որևէ խելացի մեկը ներդրում չի անելու, իսկ արդեն ներդրում կատարածն էլ կապիտալը դուրս է հանում, կամ կհանի։ Սպասվում են համատարած թանկացումներ (դիցուք, բենզինն ու գազը գրեթե ամենշաբաթյա պարբերականությամբ թանկանում են)։ Էներգակիրները շղթայաբար թանկացնելու են առաջին անհրաժեշտության ապրանքները։ Դա օրինաչափ է։ Առանց այն էլ դեռևս գարնանից Covid֊ով պայմանավորված Հայաստանի տնտեսությունն արդեն գահավիժում էր։

4. Սահմանների բացվելուց հետո, սպասվում է Հայաստանի պատմության մեջ չտեսնված արտագաղթ։ Ինչո՞ւ։ Որովհետև վերջին 30 տարում Հայաստանում անցկացված գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ մեր բնակչության համար միշտ առաջնայինը եղել է անվտանգության հարցը, հետո նոր մնացածը։ Հիմա, երբ ողջ երկիրը դարձել է սահմանամերձ, երբ տասնյակ քաղաքներ ու գյուղեր թշնամու ուղիղ նշանառության տակ են, չես կարող մարդուն ստիպել իր ընտանիքը, երեխաներին պահել կրակի սպառնալիքի տակ։ Այդպես չի լինում։ Չես կարող անվտանգ ապրել, երբ տանիցդ 500 մետր այն կողմ թուրքի պոստն է։

5. Պետության իմունիտետն արտաքին ազդակների, ռիսկերի, վտանգների նկատմամբ 0 է, իսկ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պարտականության կատարումը պարզապես չկա, ինչպես չկա կլինիկական մահ տանող օրգանիզմի պուլսը։ Հայաստանում երբեք նման անիշխանություն չի եղել։ Ցավալի է, բայց ամենակարևոր ու կայացած կառույցներից մեկը՝ բանակը, գրեթե պարալիզացված է։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ի սկզբանե կազմաքանդեց բանակը, որի կուլմինացիան Արցախյան պատերազմում տեղի ունեցավ։ Բանակի նախկին ուժը հետ բերելու համար, հարկավոր է արագ զինվել, որովհետև ժամանակ չկա, տարածաշրջանում նոր պատերազմի շունչը զգացվում է։ Պետք է տնտեսությունը կրկնակի արագ զարգացնել։ Բայց ներկա իշխանությունը ոչինչ չի անում, բացարձակ ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո 6 ամիս ժամանակ էր խնդրում։ 3 ամիսն անցել է՝ արված 0 աշխատանք, 0 արդյունքներ, ամենուր զրոներ։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular