ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի բոլոր գործողությունները՝ «Նիկոլ-Ալիև» ֆորմատում, բավարար են ապացուցելու՝ այս իշխանությունն այլևս չպետք է լինի. Արսեն Բաբայան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ՀՀ-ում պատերազմից հետո խնդիրներ չկան, և գոյություն չունեն այնպիսի կարևոր հարցեր, ինչպես քաղաքացիներին պաշտպանելը՝ նրանց տները կորցնելուց կամ գերիների վերադարձը, և հիմա հավաքվել են այստեղ, որոշել են, որ ԲԴԽ թեկնածու պետք է առաջադրվի: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա նշեց, որ ի վերջո, այս պահին ցանկացած գործողություն, որն անում է իշխանությունը, միտված է ընդդիմությանը լռեցնելուն, որպեսզի, օրինակ՝ ևս մեկ անգամ նրանց ձերբակալելու դեպքում չլինի դատավոր, որը կհամարձակվի այդ գործողությունները ոչ իրավաչափ համարել:

««Հայրենիքի փրկության շարժումը» վիճակը քննարկում է և անհրաժեշտ քայլերն իրականացնում է: Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները՝ «Նիկոլ-Ալիև» ֆորմատում, բավարար են ապացուցելու՝ այս իշխանությունն այլևս չպետք է լինի և հիմա փորձում են ֆեյքերով համոզել, թե հանրությունն իրենց աջակցում է, սակայն հանրությունը, վստահաբար, չի աջակցում և չի կարող աջակցել»,-ասաց նա:

Բաբայանը նշեց՝ ի վերջո ժամանակն է, որ պատգամավորները, իր գնահատմամբ, «ուսապարկից»  վերածվեն մարդու և հայրենիքի մասին մտածողի: «Մենք կրկին հնարավորություն ենք տալիս այս մարդկանց՝ հասկանալու, որ քանի դեռ մենք սահմանադրական ճանապարհով  բացատրում ենք, պայքարում ենք, ժամանակն է, որ նրանք էլ գնան կոնկրետ քայլերի»:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա էին անում ԱԺ-ի դիմաց՝ ԲԴԽ անդամների ընտրության դեմ։ Նշենք, որ խորհրդարանն այսօր ընտրում է ԲԴԽ անդամների։ Քաղաքացիները նշում են, որ մեր երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, ինչպիսիք են գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Սակայն իշխանությունը շտապում է ընտրել իրեն հաճո ԲԴԽ անդամներ՝ անկախ դատավորին վերջնականապես ճնշելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular